00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռազմական դրություն չմտցնելով էլ կարելի է ԶՈւ մարտունակությունը պատշաճ մակարդակի բերել

Ջամալյան. Ռազմական դրություն չմտցնելով էլ կարելի է ԶՈՒ մարտունակությունը պատշաճ մակարդակի բերել
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։
Կապիտուլյանտական ռեժիմից արդյունավետ կառավարում ակնկալելը կլինի միամտություն, իսկ եթե մի կողմ դնենք հայտարարությունները, ապա իրոք կարելի է ռազմական դրություն չմտցնել, բայց զինված ուժերում լիարժեք լրահամալրում ապահովել։ Զինկոմիսարիատները կարող են իրենց կցագրված անձնակազմին ներգրավել այդ գործընթացում և համալրումն իրականացնել նախևառաջ ըստ մասնագիտացումների` օգտվելով պահեստազորի փորձառությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։
Նշենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտնեց, որ ԱԽ նիստում քննարկել են ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը և եկել են այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնալ, իսկ եթե կան մարդիկ, ովքեր ուզում են այս փուլում ներգրավված լինել երկրի պաշտպանության գործում, կամավորության հիմքով կարող են դիմել զինվորական կոմիսարիատներ։
ՄԻՊ-ը կոչ է անում չտարածել կին զինծառայողին կտտանքների ենթարկվելու տեսանյութը
«Գլխավոր խնդիրն այժմ բանակը համալրելու և մարտական հնարավորությունները վերականգնելուն ուղղված հետևողական աշխատանքի իրականացումն է։ Եթե ինչ–որ պահից սկսած այդ աշխատանքն ավելի էֆեկտիվ դարձնելու համար անհրաժեշտ է ռազմական դրություն մտցնել, ապա պետք է, անշուշտ, գնալ այդ քայլին։ Եթե առաջիկա օրերին հայ–ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը չպարպվի, ապա կառաջանա ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն։ Այլ խնդիր է, որ ռազմական դրություն չմտցնելով էլ կարելի է գործուն քայլեր ձեռնարկել ԶՈւ մարտունակությունը պատշաճ մակարդակի բերելու համար»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի դիտարկմամբ` գոյություն ունի ռուսական և իրանական լրջագույն զսպող գործոն, ինչը թույլ չի տալիս ադրբեջանաթուրքական տանդեմին ավելի ծավալուն ագրեսիա սկսել։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե ռազմական դրություն չի մտցվում, ապա ԶՈւ լրահամալրման, նրա մարտական հնարավորությունների ավելացման ուղղությամբ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկել։
«Անգամ այս իրավիճակում մեր վիրավոր բանակն իր սահմանափակ հնարավորություններով ուղղակի հրաշք է գործել ու կասեցրել թշնամուն բոլոր ուղղություններով։ Թեև կան որոշակի դիրքային կորուստներ, սակայն մեր բանակն իր հիմնական գործառույթը կատարել է։ Պետք է նշել նաև, որ եթե այս օրերին հայ–ռուսական դաշինքի ռեսուրսը չգործադրվեր, թշնամին վաղուց Սյունիքը կտրած կլիներ, մինչդեռ այսօր սոցցանցերում միտումնավոր կերպով տարածվում է հերթական հակառուսական վակխանալիան»,– նշեց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի կարծիքով` առանց ռուսական կողմի գործուն աջակցության ու ներգրավվածության մեր վիրավոր զինված ուժերը չէին կարող զսպել թշնամուն։ Հայտնի է, որ 102–րդ ռուսական բազան նույնպես տագնապով ոտքի է հանվել և հայկական բանակի հետ համատեղ որոշակի խնդիրներ է լուծել, ինչի արդյունքում ադրբեջանական կողմն իր դեմքը պահելու համար սկսել է խոսել հումանիտար հրադադարի մասին։ Փաստորեն հայ–ռուսական համատեղ ջանքերի արդյունքում ադրբեջանական ագրեսիան ավելի մեծ ծավալներ չի ընդունել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0