https://arm.sputniknews.ru/20220916/pashinjann-u-blinkenn-andradardzel-en-mak-i-akhin-ughghvats-hh-dimumi-qnnarkmany-48382321.html
Փաշինյանն ու Բլինկենն անդրադարձել են ՄԱԿ-ի ԱԽ–ին ուղղված ՀՀ դիմումի քննարկմանը
Փաշինյանն ու Բլինկենն անդրադարձել են ՄԱԿ-ի ԱԽ–ին ուղղված ՀՀ դիմումի քննարկմանը
Sputnik Արմենիա
Փաշինյանը շեշտել է, որ կարևոր է սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքը։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T11:02+0400
2022-09-16T11:02+0400
2022-09-16T11:11+0400
նիկոլ փաշինյան
էնթոնի բլինկեն
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ամն
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48232487_0:0:1670:940_1920x0_80_0_0_9204034a3b7ad74aaa5d18243817751e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում ,ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը, ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Էնթոնի Բլինկենն էլ իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը` նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48232487_114:0:1598:1113_1920x0_80_0_0_b54a1799a64a2ef5e57ca4a708a57842.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, հայաստան, ամն, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, էնթոնի բլինկեն, հայաստան, ամն, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Փաշինյանն ու Բլինկենն անդրադարձել են ՄԱԿ-ի ԱԽ–ին ուղղված ՀՀ դիմումի քննարկմանը
11:02 16.09.2022 (Թարմացված է: 11:11 16.09.2022) Փաշինյանը շեշտել է, որ կարևոր է սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում ,ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը, ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»,– ասված է հաղորդագրությունում:
Էնթոնի Բլինկենն էլ իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը` նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։