00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

«Մա՛մ, հելի՛, թուրքերը եկան...». Սոթքի բնակիչը պատմում է սեպտեմբերի 13–ի գիշերվա մասին

© Photo : Telegram / Արման Թաթոյան/ Arman TatoyanԱդրբեջանական հրետակոծությունից ավերված տուն
Ադրբեջանական հրետակոծությունից ավերված տուն - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Բաժանորդագրվել
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի շատ բնակիչներ դեռ ապրում են Վարդենիս համայնքում, գիշերում ավտոմեքենայի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Սոթք համայնքում որոշ տներ մասամբ են վնասվել, բայց տներ էլ կան` ամբողջությամբ են ավերվել։ Sputnik Արմենիային այս մասին պատմեց գյուղի բնակիչ Վանո Մելքումյանը։
«Գյուղն ամբողջությամբ հիմքից ծռվել է։ Հիմնականում բոլոր տները տուժել են»,– ասաց նա։
Գյուղի մեկ այլ բնակիչ էլ` Լենա Կարապետյանը, պատմում է, որ արդեն քնած էր, երբ սկսվեց հրետակոծությունը։

«Ամուսինս արթնացրեց, ասեց` հելի՛, պատերազմ ա սկսել , պրծի՛, մամային արթնացրու։ Սկեսուրիս կանչում եմ` մա՛մ հելի՛, թուրքերը եկան, գնդակոծում են։ Ասում ա` ի՞նչ ա եղել, ի՞նչ թուրք, ի՞նչ բան։ Ասում եմ` պրծի՛, հելի՛, դուրս ենք գալիս»,– պատմում է Լենան։

Կինը հիշում է նաև, որ մի կերպ են տանից դուրս եկել ու հասել ապահով տեղ։ Երբ կրակոցների ինտենսիվությունը մի փոքր թուլացել է` նրանք լքել են գյուղը. «Ամեն օր գալիս էինք մի կերպ, կերակրում անասուններին, գնում։ Ո՞նց մնայինք էստեղ, սաղ օրը կրակում են»։
Տիկին Լենան հավելեց նաև, որ ապահովության համար այս պահին Վարդենիս համայնքում են ապրում ու գիշերում են ավտոմեքենայի մեջ։
81– ամյա Գրետա Մելքոնյանը նույնպես քնած է եղել, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել ՀՀ սահմանների ուղությամբ։ Նա արթնացել է հարսի բղավոցից։

«Պառավոզի մուխի նման եկավ մի բան ու գնաց։ Օկազիվայետսյա, էտ դըմբդըմբոցը իմ տուն ա ընկել, կրակում են։ Տղես տարավ ինձ դպրոցի հետևը, գնաց ավտոն բերեց ու մի արագությամբ, հազիվ հասել ենք ռայոն»։

Տիկին Գրետան ասում է, որ կրակոցներ արդեն չկան, բայց, միևնույնն է, իրենք դեռ վախենում են տուն վերադառնալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Լրահոս
0