https://arm.sputniknews.ru/20220916/jermukum-despannern-ajcelel-en-adrbejanakan-hardzakumic-tuzhats-vajrer-ditel-tesanjuter-48416925.html
Ջերմուկում դեսպաններն այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած վայրեր, դիտել տեսանյութեր
Ջերմուկում դեսպաններն այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած վայրեր, դիտել տեսանյութեր
Sputnik Արմենիա
Դիվանագետներին ներկայացվել են համացանցում տարածում գտած այն տեսանյութերը, որտեղ թշնամին խոշտանգում է հայ զինծառայողներին, այդ թվում` կանանց։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T15:40+0400
2022-09-16T15:40+0400
2022-09-16T15:43+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ջերմուկ
տեսանյութեր
դեսպան
էդվարդ ասրյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48416169_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7df3949a6767b72fbcb93706badf83e5.jpg
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այսօր այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։Ջերմուկում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նրանց է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները ու նրանց գործած վայրագությունները։ Նա ասել է, որ թշնամին մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։Էդվարդ Ասրյանը ոչ միայն պատմել է, այլ նաև դիվանագետներին ցույց է տվել այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները խոշտանգում զինծառայողներին, այդ թվում նաև կանանց։«Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–մինչ ցուցադրելն ասել է Ասրյանը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ջերմուկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48416169_95:0:1535:1080_1920x0_80_0_0_bcb79d263961845a22dd5364a52a575c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, տեսանյութեր, դեսպան, էդվարդ ասրյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, видео, տեսանյութ
ջերմուկ, տեսանյութեր, դեսպան, էդվարդ ասրյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, видео, տեսանյութ
Ջերմուկում դեսպաններն այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած վայրեր, դիտել տեսանյութեր
15:40 16.09.2022 (Թարմացված է: 15:43 16.09.2022) Դիվանագետներին ներկայացվել են համացանցում տարածում գտած այն տեսանյութերը, որտեղ թշնամին խոշտանգում է հայ զինծառայողներին, այդ թվում` կանանց։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այսօր այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։
Ջերմուկում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նրանց է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները ու նրանց գործած վայրագությունները։ Նա ասել է, որ թշնամին մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։
Էդվարդ Ասրյանը ոչ միայն պատմել է, այլ նաև դիվանագետներին ցույց է տվել այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները խոշտանգում զինծառայողներին, այդ թվում նաև կանանց։
«Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–մինչ ցուցադրելն ասել է Ասրյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։