00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Փելոսին հենց հիմա գալիս Հայաստան, և ինչ ռիսկեր է դա պարունակում

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՆենսի Փելոսի
Նենսի Փելոսի - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2022
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը չի կարծում, թե ՀՀ գործող ղեկավարությունն այնքան է ողջամտությունը կորցրել, որ կարող է Հայաստանի համար վտանգավոր հանգրվանում վեկտորալ փոփոխության հարց դնել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Կարևոր է, որ հայկական կողմը ռացիոնալ կերպով պատրաստվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վաղվա այցին, որպեսզի հնարավոր լինի այցի շնորհիվ ձևավորել հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ, ավելացնել արտաքին քաղաքական հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նշենք, որ Փելոսին Հայաստան է գալու վաղը. սպասվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ անդամների հետ։
«Եթե ռացիոնալիզմը ստորադասվի էմոցիաներին և պատրանքներին, ապա Փելոսիի այցից նոր ռիսկեր կառաջանան, քանի որ գաղտնիք չէ, որ ԱՄՆ–ն ու Ռուսաստանը գտնվում են գլոբալ հակադրության մեջ։ Եթե հայկական կողմը հստակ օրակարգով չներկայանա, մեծ է հավանականությունը, որ ՀՀ–ն կդառնա ռուս-ամերիկյան հակադրության հերթական թիրախներից կամ թատերաբեմերից մեկը»,–ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով` հնարավոր չէ չկարևորել նման գերտերության ներկայացուցչի այցը Հայաստան, մանավանդ որ նման մակարդակի այց չի եղել։ Մյուս կողմից, Սուրենյանցի դիտարկմամբ, տարօրինակ է, որ այդ այցը միֆականացվում է, քանի որ արտաքին միջազգային հարաբերություններում միֆականացումը երբեք լավ բանի չի հանգեցնում։
Քաղաքագետը նշում է` չպետք է մոռանալ, որ Փելոսին հայանպաստ մի շարք նախաձեռնությունների հեղինակ է Կոնգրեսում, սակայն դա չէ, որ նրան Հայաստան է բերում։ Ըստ Սուրենյանցի` Փելոսին ՀՀ է գալիս ամերիկյան և ներամերիկյան օրակարգով։
Քաղաքագետը հիշեցրեց, որ նոյեմբերին Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններն են, և Հայաստանյան այցը շեշտակիորեն կավելացնի «Դեմոկրատական» կուսակցության օգտին ԱՄՆ–ում ապրողների քվեները։
«Հակահարված ենք տալու բոլոր նրանց, ովքեր...». Մեդվեդևը` ՌԴ գլխավոր զենքի ու Փելոսիի մասին
Հարցին, թե Փելոսիի այցը որքանո՞վ կարող է ընկալվել որպես Հայաստանի հնարավոր գլոբալ վեկտորի փոփոխություն արտաքին քաղաքական օրակարգում, Սուրենյանցը պատասխանեց, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նման արկածախնդրության չի գնա։
«Չեմ կարծում, թե ՀՀ գործող ղեկավարությունն այնքան է ողջամտությունը կորցրել, որ կարող է Հայաստանի համար վտանգավոր հանգրվանում վեկտորալ փոփոխության հարց դնել։ Դա այնպիսի ռիսկեր կարող է ծնել, որ նույնսիկ 44-օրյա պատերազմի ու վերջին էսկալացիայի հետևանքները մեզ համար կարող են շատ փոքր թվալ»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է Փելոսիի այցի կոնտեքստում ԱՄՆ–ից ռազմական աջակցություն ակնկալելուն` Սուրենյանցը նշում է, որ ԱՄՆ–ն չի կարող ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել ՀՀ–ին։ Բայց, ըստ քաղաքագետի, ԱՄՆ–ն կարող է որոշակիորեն քաղաքական օժանդակություն ցուցաբերել, եթե պաշտոնական Երևանը կոնկրետ օրակարգ ունենա և փորձի այն որոշ կետերում ներդաշնակեցնել ամերիկյան օրակարգի հետ։
ԱՄՆ-ում ՉԺՀ-ի դեսպանը նախազգուշացրել Է Փելոսիի այցին Պեկինի «հզոր պատասխանի» մասին
Լրահոս
0