https://arm.sputniknews.ru/20220916/hh-karavarutjuny-dadarecnum-e-yndhanur-bnujti-gjughatntesakan-varkeri-subsidavvorumy-48404904.html
ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը
ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը
Sputnik Արմենիա
Ուժի մեջ կմնան գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնող ծրագրերի սուբսիդավորումը։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T13:34+0400
2022-09-16T13:34+0400
2022-09-16T13:36+0400
հայաստան
գյուղատնտեսություն
վարկ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47467059_0:105:1601:1005_1920x0_80_0_0_51ff630e0d51bad517bdfd05c4b1272f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորումը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում։Ծրագիրն ընդունվել է 2019 թվականի մարտին։ Ծրագրի մեկնարկից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը տրամադրվել է 85531 միավոր վարկ՝ շուրջ 214.6 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 23.5 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում կա 300-350 հազար գյուղացիական տնտեսություն։Մասնավորապես, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվելու են ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման, տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը, փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47467059_0:0:1423:1067_1920x0_80_0_0_68f84226a3ef6035b1b7a4b2354812a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյուղատնտեսություն, վարկ, հհ կառավարություն
հայաստան, գյուղատնտեսություն, վարկ, հհ կառավարություն
ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը
13:34 16.09.2022 (Թարմացված է: 13:36 16.09.2022) Ուժի մեջ կմնան գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնող ծրագրերի սուբսիդավորումը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դադարեցնում է ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորումը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում։
Ծրագիրն ընդունվել է 2019 թվականի մարտին։ Ծրագրի մեկնարկից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը տրամադրվել է 85531 միավոր վարկ՝ շուրջ 214.6 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 23.5 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում կա 300-350 հազար գյուղացիական տնտեսություն։
Հիմնավորվում է, որ ֆերմերները չպետք է մշտապես ստանան նման սուբսիդավորումներ։ Փոխարենը պետք է սուբսիդիավորվեն գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնող ծրագրերը։
Մասնավորապես, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվելու են ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման, տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը, փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրերը։