00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայաստանը դիմում է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան

Բաժանորդագրվել
ՄԻԵԴ–ը Հայաստանին պատասխանել է, որ ուժի մեջ է 2020թ–ի սեպտեմբերի 29-ին կիրառած միջանկյալ միջոցը։ Բայց նաև նշել է, որ, եթե իրավիճակը փոխվի, որոշումը կարող է վերանայվել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն այսօր դիմում է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց միջազգային իրավական կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նոր դիմումը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ նոր հարձակմանը, բայց այն ներկայացվում է 2020թ–ի պատերազմին վերաբերող ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին գործի և դրա վերաբերյալ 2021թ–ի դեկտեմբերի 7-ին ընդունած պայմանական միջոց կիրառելու որոշման շրջանակում։
«Մենք կարծում ենք, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիան և դրան զուգահեռ ընթացող պատերազմական հանցագործությունները, քաղաքացիական օբյեկտների թիրախավորումն ի թիվս այլնի` հանգեցնում են նաև այս որոշման խախտման, և այս մասին մենք, բնականաբար, պետք է ծանուցենք Արդարադատության միջազգային դատարանին` ներկայացնելով մեր ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները»,–ասաց Կիրակոսյանը։
Ադրբեջանում տասնամյակներով իրականացվող ռասայական խտրականության ու ատելության քարոզի ֆոնին միջազգային դատարանի մեկ որոշմամբ իրավիճակ փոխելը, ըստ նրա, դժվար է։ Բայց մյուս կողմից` նման որոշումներն ազդում են երկրի միջազգային հեղինակության վրա ու կարող են որոշիչ ազդեցություն ունենալ թեկուզ հայ գերիների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության հարցում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում գերեվարված հայ զինծառայողներին, Հայաստանի ներկայացուցիչը հայտնեց, որ համացանցում հասանելի տեսանյութերից դատելով՝ կան 10-ից ավելի գերեվարված անձինք։
Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. ԳՇ պետ
«Սեպտեմբերի 13-ի դրությամբ մենք արդեն ունեինք համացանցում հայտնված մեկ տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում էր վիրավոր գերեվարված անձը։ Հետագայում` նույն օրն ավելի ուշ, համացանցում հայտնվեցին նաև այլ տեսանյութեր, դրան հաջորդողօրը էլի տեսանյութեր հայտնվեցին, որտեղ էլի պատկերված էին գերեվարված անձինք, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, երեկ ևս նոր տեսանյութեր ենք տեսել համացանցում։ Այս բոլոր նյութերը մենք ներկայացրել ենք ՄԻԵԴ»,– ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ նյութերը ներկայացվել են օպերատիվորեն, անմիջապես, անգամ առանց սպասելու դրանցում երևացող գերիների նույնականացման վերջնական արդյունքներին։
Հայաստանը ՄԻԵԴ–ից այս դիմումով պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել գերիների որպիսության մասին, ինչպես նաև ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար պահման պայմաններ ապահովել։
Նույնականացման գործընթացը որոշ դեպքերում բարդանում է տեսագրությունների որակի պատճառով։ Կիրակոսյանի խոսքով` ավարտված նույնականացումների արդյունքները հընթացս ներկայացվում են ՄԻԵԴ։
«Վերջին օրերի ընթացքում անընդհատ հանդիպումներ ենք ունենում ծնողների, հարազատների հետ, որոնք գալիս են և ճանաչում իրենց զավակներին։ Նաև իրենց կողմից ներկայացված նկարներն են հիմք ընդունվում։ Բայց մենք փորձում ենք նաև առավել հիմնավորել այդ բոլոր նույնականացումները` աշխատելով քննչական մարմինների հետ, ՊՆ–ի հետ, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ նույնականացումներ ենք անում»,– ասաց Կիրակոսյանը։
Եղիշե Կիրակոսյանը նաև հայտնեց, որ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքին ՄԻԵԴ–ը պատասխանել է, որ դեռևս ուժի մեջ է 2020թ–ի սեպտեմբերի 29-ին կիրառած միջանկյալ միջոցը, որի շրջանակում կողմերը պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն։ Դատարանը, սակայն, նաև նշել է, որ, եթե իրավիճակը փոխվի, որոշումը կարող է վերանայվել։
Սա, Կիրակոսյանի մեկնաբանմամբ, ՄԻԵԴ–ի կողմից տարօրինակ որոշում է, քանի որ դատարանը հղում է կատարում 2 տարվա վաղեմությամբ իր որոշմանը` ասելով, որ Ադրբեջանի նկատմամբ արդեն իսկ միջանկյալ միջոց կիրառել է։
Ջերմուկում դեսպաններն այցելել են ադրբեջանական հարձակումից տուժած վայրեր, դիտել տեսանյութեր
«Սակայն պետք է արձանագրենք, որ այս միջոցի կիրառումից հետո ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է այդ բոլոր միջոցները, որոնք դատարանը կիրառել է, ու վերջին` սեպտեմբերի 13-ի ագրեսիան դրա վառ վկայությունն է»,– ասաց Կիրակոսյանը` միաժամանակ ավելացնելով, որ այսկերպ Ադրբեջանը, ըստ էության, Եվրոպական կոնվենցիայի նաև 34-րդ հոդվածն է խախտել, որը վերաբերում է միջանկյալ միջոցի պայմանները չպահպանելը։
Կիրակոսյանը նշեց, որ այս փաստը Հայաստանն իր նախորդ դիմումներում բազմիցս փաստել է, բայց պատրաստվում է դարձյալ բարձրաձայնել` դատարանին խնդրելով վերանայել մոտեցումն ու անընդհատ հղում չկատարել հին որոշմանը, քանի որ ՀՀ ներկայացուցիչը համոզված է, որ ներկա պահին արդեն նոր որոշման կաիրք կա։
Լրահոս
0