https://arm.sputniknews.ru/20220916/azati-jrambari-merjal-tsavali-hvorizvony-kijecvi-minchev-993-metr-nvorvogman-kariq-ka-48409636.html
Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի մինչև 993 մետր. նորոգման կարիք կա
Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի մինչև 993 մետր. նորոգման կարիք կա
Sputnik Արմենիա
Ազատի ջրամբարի ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T14:18+0400
2022-09-16T14:18+0400
2022-09-16T14:18+0400
ազատի ջրամբար
հհ կառավարություն
որոշում
ջրառ
ոռոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44188345_0:122:1454:940_1920x0_80_0_0_374ecfc51bcd464123cd420b9bd46e6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի, նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համարՈրոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ազատի ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև ոռոգման ջրապահանջն ապահովելու համար Արտաշատի ջրանցքի ջրալրում իրականացնելու անհրաժեշտությամբ:Հատակային ջրթողը 2017 թվականին վթարվել է: Ջրամբարի մեռյալ ծավալի նիշը (1013,9 մ) մինչև 993 մ նիշ ժամանակավորապես իջեցումը հնարավորություն կտա իրականացնել հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն:Բացի այդ, բաց թողնված ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին՝ 7000 հա հողատարածքների ոռոգման նպատակով:Որ Մասիսը միշտ երևա. տարբեր երկրներում ապրած Կարենը Ազատի ջրամբարի մոտ էկոավան է կառուցումՆշված հողատարածքների ջրապահանջը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմում է շուրջ 18 մլն մ3, որից Մխչյանի 2-րդ աստիճանի պոմպակայանով հնարավոր է Արտաշատի ջրանցքին ջրալրում տալ շուրջ 7,3 մլն մ3 ծավալով: Ջրապահանջի մնացած մասը հնարավոր կլինի ապահովել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալից ջրառ իրականացնելով:Ակնկալվում է, որ նորոգման արդյունքում հիդրոտեխնիկական կառուցվածքները կայուն կշահագործվեն, ոռոգման ջրամատակարարումը կապահովվի։
ազատի ջրամբար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44188345_162:0:1454:969_1920x0_80_0_0_cb22dcfce22882d5cb302096a606e43a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազատի ջրամբար, հհ կառավարություն, որոշում, ջրառ, ոռոգում
ազատի ջրամբար, հհ կառավարություն, որոշում, ջրառ, ոռոգում
Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի մինչև 993 մետր. նորոգման կարիք կա
Ազատի ջրամբարի ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի, նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ազատի ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև ոռոգման ջրապահանջն ապահովելու համար Արտաշատի ջրանցքի ջրալրում իրականացնելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ Ազատի ջրամբարի (շահագործվում է 1976 թվականից) ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսն անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչը աշխատում է մշտական խափանումներով:
Հատակային ջրթողը 2017 թվականին վթարվել է: Ջրամբարի մեռյալ ծավալի նիշը (1013,9 մ) մինչև 993 մ նիշ ժամանակավորապես իջեցումը հնարավորություն կտա իրականացնել հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն:
Բացի այդ, բաց թողնված ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին՝ 7000 հա հողատարածքների ոռոգման նպատակով:
Նշված հողատարածքների ջրապահանջը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմում է շուրջ 18 մլն մ3, որից Մխչյանի 2-րդ աստիճանի պոմպակայանով հնարավոր է Արտաշատի ջրանցքին ջրալրում տալ շուրջ 7,3 մլն մ3 ծավալով: Ջրապահանջի մնացած մասը հնարավոր կլինի ապահովել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալից ջրառ իրականացնելով:
Ակնկալվում է, որ նորոգման արդյունքում հիդրոտեխնիկական կառուցվածքները կայուն կշահագործվեն, ոռոգման ջրամատակարարումը կապահովվի։