https://arm.sputniknews.ru/20220916/adrbejani-zu-n-petq-e-durs-ga-hh-taratsqic-naev-svotq-khvoznavaric-pashinjan-48384228.html
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից, նաև Սոթք-Խոզնավարից. Փաշինյան
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից, նաև Սոթք-Խոզնավարից. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկել են այն եզրակացության, որ ռազմական դրություն մտցնելու որոշման պետք է չգնան։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T11:22+0400
2022-09-16T11:22+0400
2022-09-16T11:32+0400
հայաստան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սոթք
խոզնավար
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273146_0:167:1600:1067_1920x0_80_0_0_fc214903f17f6790038ffecd752cf512.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլ նաև 2021-ի Սոթք-Խոզնավարում տեղի ունեցած ներխուժման մասին։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք` ադրբեջանցի զինվորականները 2021 մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածք և ամրապնդվել են այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։Նա հավելեց, որ իրադրությունը մնում է լարված. անվտանգության խորհրդում քննարկել և եկել են այն եզրակացության, որ ռազմական դրություն մտցնելու որոշման չպետք է գնան։Վարչապետը հավելեց` ցանկացողները կարող են դիմել զինկոմիսարիատներ և կամավորագրվել։«Թե՛ աշխարհազորի մասին օրենքը, թե՛ եռամսյա հավաքների կառավարության ընդունած որոշումները, թե՛ Պաշտպանության մասին օրենքի 29-րդ հոդվածը մեզ տալիս են հնարավորութուն, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք այսօր ուզում են կամավոր զինվորագրվել, զինկոմիսարիատները պատրաստ կլինեն նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»,–հավելեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
ադրբեջան
սոթք
խոզնավար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273146_0:0:1424:1067_1920x0_80_0_0_47a066d43bfa8c2afe0a129c5a8383a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սոթք, խոզնավար, նիկոլ փաշինյան
հայաստան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սոթք, խոզնավար, նիկոլ փաշինյան
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից, նաև Սոթք-Խոզնավարից. Փաշինյան
11:22 16.09.2022 (Թարմացված է: 11:32 16.09.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկել են այն եզրակացության, որ ռազմական դրություն մտցնելու որոշման պետք է չգնան։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլ նաև 2021-ի Սոթք-Խոզնավարում տեղի ունեցած ներխուժման մասին։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք` ադրբեջանցի զինվորականները 2021 մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածք և ամրապնդվել են այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
«ՀՀ–ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ իրադրությունը մնում է լարված. անվտանգության խորհրդում քննարկել և եկել են այն եզրակացության, որ ռազմական դրություն մտցնելու որոշման չպետք է գնան։
Վարչապետը հավելեց` ցանկացողները կարող են դիմել զինկոմիսարիատներ և կամավորագրվել։
«Թե՛ աշխարհազորի մասին օրենքը, թե՛ եռամսյա հավաքների կառավարության ընդունած որոշումները, թե՛ Պաշտպանության մասին օրենքի 29-րդ հոդվածը մեզ տալիս են հնարավորութուն, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք այսօր ուզում են կամավոր զինվորագրվել, զինկոմիսարիատները պատրաստ կլինեն նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»,–հավելեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։