https://arm.sputniknews.ru/20220916/6-dirq-nvoric-het-e-ancel-mer-tnorinman-tak-qp-akan-patgamavvor-48400180.html
6 դիրք նորից հետ է անցել մեր տնօրինման տակ. ՔՊ– ական պատգամավոր
6 դիրք նորից հետ է անցել մեր տնօրինման տակ. ՔՊ– ական պատգամավոր
Sputnik Արմենիա
Ադրբեջանը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել . 10 քկմ-ի սահմաններում դա նրան հաջողվել է։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T12:38+0400
2022-09-16T12:38+0400
2022-09-16T12:39+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
անդրանիկ քոչարյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
դիրքեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44808446_0:75:1601:975_1920x0_80_0_0_b4993b0a2982704f32f76aa23d16e4f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը`հավելելով, որ 10 քկմ-ի սահմաններում դա նրան հաջողվել է։Այս պահին հրադադարի ռեժիմը, ըստ Քոչարյանի, պետք է օգտագործվի ուժերի վերադասավորման և կորուստների վերականգնման համար. «Մեր ռեզերվները, որոնք այնուամենայնիվ, շատ սահմանափակ են, ի տարբերություն հակառակորդի, պետք է լիարժեք անցնեն պատրաստման փուլ»։Անդրանիկ Քոչարյանը հորդորեց նաև երկրի ներսում պահել համերաշխ մթնոլորտ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44808446_74:0:1497:1067_1920x0_80_0_0_b5fa930f51bb57d1d3117dfd1b560af1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, դիրքեր
անդրանիկ քոչարյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, դիրքեր
6 դիրք նորից հետ է անցել մեր տնօրինման տակ. ՔՊ– ական պատգամավոր
12:38 16.09.2022 (Թարմացված է: 12:39 16.09.2022) Ադրբեջանը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել . 10 քկմ-ի սահմաններում դա նրան հաջողվել է։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը`հավելելով, որ 10 քկմ-ի սահմաններում դա նրան հաջողվել է։
«Դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են մեր տնօրինման տակ։ Խոսքը 6 դիրքի մասին է։ Ամբողջական թիվը չեմ հրապարակում, քանի որ շատ հնարավոր է, որ այդ թիվը նորից փոփոխության ենթարկվի», - ասաց պատգամավորը։
Այս պահին հրադադարի ռեժիմը, ըստ Քոչարյանի, պետք է օգտագործվի ուժերի վերադասավորման և կորուստների վերականգնման համար. «Մեր ռեզերվները, որոնք այնուամենայնիվ, շատ սահմանափակ են, ի տարբերություն հակառակորդի, պետք է լիարժեք անցնեն պատրաստման փուլ»։
Անդրանիկ Քոչարյանը հորդորեց նաև երկրի ներսում պահել համերաշխ մթնոլորտ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։