https://arm.sputniknews.ru/20220915/verishenum-qaghaqaciakan-andz-e-viravvorvel-4-bnakeli-tun-vnasvel-e-varchakan-ghekavar-48331839.html
Վերիշենում քաղաքացիական անձ է վիրավորվել, 4 բնակելի տուն վնասվել է. վարչական ղեկավար
Վերիշենում քաղաքացիական անձ է վիրավորվել, 4 բնակելի տուն վնասվել է. վարչական ղեկավար
Sputnik Արմենիա
Վերիշենի վարչական ղեկավարը վստահեցնում է` ներկա պահին գյուղում հանգիստ է, խուճապ չկա։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T13:18+0400
2022-09-15T13:18+0400
2022-09-15T13:19+0400
սյունիք
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
գյուղ
վիրավոր
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հրետակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48326747_0:0:1600:901_1920x0_80_0_0_a0c923851c80358a989cc471aa1a9012.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում երեկ ցերեկը` 15։00-ի սահմաններում, մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել. նա ստացել է ոտքի բեկորային վնասվածք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։«Ներկա պահին այդ անձը հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում»,– նշեց Զադայանը։Նրա խոսքով` երեկվանից, երեկոյան մոտ 20։00-ից սկսած մինչ այս պահը թշնամին գյուղը չի հրետակոծել և գնդակոծել։Խոսելով ենթակառուցվածքների մասին` վարչական ղեկավարը շեշտեց` ամեն ինչ նորմալ է` և՛ գազ, և՛ լույս, և՛ ջուր ունեն։Զադայանը նաև դիմեց կառավարությանն ու դժգոհություն հայտնեց, որ իրենց գյուղն ու Ակները սահմանամերձ չեն ճանաչում։ Նա նշեց, որ 2021 թվականի մայիսի 12-ից Վերիշենի վարչական տարածքից մոտ 1500 հա Ադրբեջանի հսկողության տակ է, իսկ Ակներից մոտ 1.3 կմ հատվածը։Նշենք, որ Վերիշենում բնակչության թիվը մոտ 2500 մարդ է։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48326747_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1d140d20df28ea38b32d6e888440de70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, գյուղ, վիրավոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հրետակոծություն
սյունիք, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, գյուղ, վիրավոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հրետակոծություն
Վերիշենում քաղաքացիական անձ է վիրավորվել, 4 բնակելի տուն վնասվել է. վարչական ղեկավար
13:18 15.09.2022 (Թարմացված է: 13:19 15.09.2022) Վերիշենի վարչական ղեկավարը վստահեցնում է` ներկա պահին գյուղում հանգիստ է, խուճապ չկա։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում երեկ ցերեկը` 15։00-ի սահմաններում, մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել. նա ստացել է ոտքի բեկորային վնասվածք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։
«Ներկա պահին այդ անձը հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում»,– նշեց Զադայանը։
Նրա խոսքով` երեկվանից, երեկոյան մոտ 20։00-ից սկսած մինչ այս պահը թշնամին գյուղը չի հրետակոծել և գնդակոծել։
«Մեր գյուղում խուճապ չկա, միայն մի քանի ընտանիքի մանկահասակ երեխաներն են տարհանվել։ Մի քանի ընտանիք էլ քարանձավներում են ապաստան գտել։ Մեզ մոտ 4 բնակելի տուն է վնասվել` 4-5 հրթիռ է ընկել գյուղում, իսկ մոտ 700-800 մ վերև ընկած հրթիռները հարյուրավոր են»,– ընդգծեց Զադայանը։
Խոսելով ենթակառուցվածքների մասին` վարչական ղեկավարը շեշտեց` ամեն ինչ նորմալ է` և՛ գազ, և՛ լույս, և՛ ջուր ունեն։
Զադայանը նաև դիմեց կառավարությանն ու դժգոհություն հայտնեց, որ իրենց գյուղն ու Ակները սահմանամերձ չեն ճանաչում։ Նա նշեց, որ 2021 թվականի մայիսի 12-ից Վերիշենի վարչական տարածքից մոտ 1500 հա Ադրբեջանի հսկողության տակ է, իսկ Ակներից մոտ 1.3 կմ հատվածը։
Նշենք, որ Վերիշենում բնակչության թիվը մոտ 2500 մարդ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: