https://arm.sputniknews.ru/20220915/verishenum-arajin-hrtiry-mer-tan-vra-ynkav-bnakichnery-adrbejanakan-agresiaji-masin-48334401.html
Վերիշենում առաջին հրթիռը մեր տան վրա ընկավ. բնակիչները` ադրբեջանական ագրեսիայի մասին
Վերիշենում առաջին հրթիռը մեր տան վրա ընկավ. բնակիչները` ադրբեջանական ագրեսիայի մասին
Sputnik Արմենիա
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում վնասված չորս բնակելի տներից երկուսի բնակիչները Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T13:46+0400
2022-09-15T13:46+0400
2022-09-15T13:47+0400
ադրբեջան
սյունիք
հրետակոծություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48330775_0:0:1600:901_1920x0_80_0_0_18f90fffb484f7d5647dd4766b78b735.jpg
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանը պատմում է թե ինչպես է իր տունը հրթիռակոծվել ռազմական գործողությունների առաջին օրը` սեպտեմբերի 13–ին, գիշերը ժամը 1–ի սահմաններում։«Մեր տան վրա ընկավ առաջին հրթիռը։ Տանը չէինք, մեր տան դիմաց գտնվող դարպասների մոտ էինք։ Պայթյունից հետո ուզում էինք ներս մտնել, հասկանալ՝ արդյոք արկը հրդեհ է առաջացրել, բայց ծուխն ու վառոդի հոտը մեզ թույլ չտվեցին դա անել։ Մի քանի ժամ մնացել ենք քարանձավում, բարեբախտաբար մեզանից ոչ մեկը չի տուժել»,–պատմում է երիտասարդը։Գուրգենի մայրը զինվորական է։ Պայթյունից անմիջապես հետո նրան տագնապով կանչել են ծառայության։ Եղբայրը ևս զինծառայող է, դիրքերում է։Պայթյունից հետո ընտանիքը լքել է տունը, ժամանակավոր բնակություն են հաստատել բարեկամի տանը։ Երիտասարդը հույս ունի, որ շուտով կկարողանան վերանորոգել տունն ու կրկին վերադառնալ։Մեկ այլ բնակիչ` Եպրաքսիա Զադայանն էլ պատմում է, որ հրթիռակոծության ժամանակ տան նկուղում էին, քանի որ արդեն պայթյունի ձայներ էին լսել։Նա ուրախ է, որ գոնե իրենց բան չի պատահել, չեն վիրավորվել։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48330775_83:0:1600:1138_1920x0_80_0_0_c9330efc0311bf65b958ccf8b0a4ed30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, սյունիք, видео, հրետակոծություն, հայաստան
ադրբեջան, սյունիք, видео, հրետակոծություն, հայաստան
Վերիշենում առաջին հրթիռը մեր տան վրա ընկավ. բնակիչները` ադրբեջանական ագրեսիայի մասին
13:46 15.09.2022 (Թարմացված է: 13:47 15.09.2022) Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում վնասված չորս բնակելի տներից երկուսի բնակիչները Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանը պատմում է թե ինչպես է իր տունը հրթիռակոծվել ռազմական գործողությունների առաջին օրը` սեպտեմբերի 13–ին, գիշերը ժամը 1–ի սահմաններում։
«Մեր տան վրա ընկավ առաջին հրթիռը։ Տանը չէինք, մեր տան դիմաց գտնվող դարպասների մոտ էինք։ Պայթյունից հետո ուզում էինք ներս մտնել, հասկանալ՝ արդյոք արկը հրդեհ է առաջացրել, բայց ծուխն ու վառոդի հոտը մեզ թույլ չտվեցին դա անել։ Մի քանի ժամ մնացել ենք քարանձավում, բարեբախտաբար մեզանից ոչ մեկը չի տուժել»,–պատմում է երիտասարդը։
Գուրգենի մայրը զինվորական է։ Պայթյունից անմիջապես հետո նրան տագնապով կանչել են ծառայության։ Եղբայրը ևս զինծառայող է, դիրքերում է։
Պայթյունից հետո ընտանիքը լքել է տունը, ժամանակավոր բնակություն են հաստատել բարեկամի տանը։ Երիտասարդը հույս ունի, որ շուտով կկարողանան վերանորոգել տունն ու կրկին վերադառնալ։
Մեկ այլ բնակիչ` Եպրաքսիա Զադայանն էլ պատմում է, որ հրթիռակոծության ժամանակ տան նկուղում էին, քանի որ արդեն պայթյունի ձայներ էին լսել։
«Ես, ամուսինս, հարսս տանն էինք, երբ ձայներ լսեցինք, անմիջապես իջանք նկուղային հարկ, հետո պայթյուն, ծուխ, փոշի... մեկ այլ նկուղ գնացինք։ Երբ մի փոքր հանդարտվեց, եկանք տուն, լույսը վառեցինք ու տեսանք այս վիճակն է»,–ասում է կինը։
Նա ուրախ է, որ գոնե իրենց բան չի պատահել, չեն վիրավորվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: