https://arm.sputniknews.ru/20220915/sjuniqi-marzum-qaghaqaciakan-mek-zoh-u-erku-viravor-ka-48335761.html
Սյունիքի մարզում քաղաքացիական մեկ զոհ ու երկու վիրավոր կա
Սյունիքի մարզում քաղաքացիական մեկ զոհ ու երկու վիրավոր կա
Sputnik Արմենիա
Մարզում վնասված բոլոր էլեկտրամատակարարման լարերը վերականգնված են 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T14:03+0400
2022-09-15T14:03+0400
2022-09-15T14:12+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
սյունիք
հրետակոծություն
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48262391_0:150:1600:1050_1920x0_80_0_0_3645a7a7b6371f0e842127e95c4583bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Այս պահին վիճակը Սյունիքի մարզում հանգիստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը հավելելով, որ այս պահի դրությամբ մարզում քաղաքացիական երկու վիրավոր և մեկ զոհ կա։Նա տեղեկացրել է, որ երեք օրում Սյունիքի մարզում 4 բնակելի տուն է վնասվել։ Երեքը Վերիշենում են, մեկը` Ակներում։Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում հոսանքի մատակարարման լարեր են վնասվել, սակայն դրանք, Էդգար Մարտիրոսյանի պնդմամբ, արդեն վերականգնվել են։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48262391_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3750c3a361e102b43f6ba516ef293d7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, հրետակոծություն, հայ-ադրբեջանական
սյունիք, հրետակոծություն, հայ-ադրբեջանական
Սյունիքի մարզում քաղաքացիական մեկ զոհ ու երկու վիրավոր կա
14:03 15.09.2022 (Թարմացված է: 14:12 15.09.2022) Մարզում վնասված բոլոր էլեկտրամատակարարման լարերը վերականգնված են
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Այս պահին վիճակը Սյունիքի մարզում հանգիստ է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը հավելելով, որ այս պահի դրությամբ մարզում քաղաքացիական երկու վիրավոր և մեկ զոհ կա։
Նա տեղեկացրել է, որ երեք օրում Սյունիքի մարզում 4 բնակելի տուն է վնասվել։ Երեքը Վերիշենում են, մեկը` Ակներում։
«Վնասվել է նաեւ Տեղ համայնքի մշակույթի տունը , մեկ քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել Սիսիան համայնքում, ինչպես նաև վնասվել են Կապանի ԲԿ–ի երկու շտապօգնության մեքենաներ», –նշել է աշխատակազմի ղեկավարը։
Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում հոսանքի մատակարարման լարեր են վնասվել, սակայն դրանք, Էդգար Մարտիրոսյանի պնդմամբ, արդեն վերականգնվել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: