https://arm.sputniknews.ru/20220915/nvoravanum-khaghagh-bnakich-e-zohvel-4-anchapahas-erekha-uner-48314956.html
Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել. 4 անչափահաս երեխա ուներ
Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել. 4 անչափահաս երեխա ուներ
Sputnik Արմենիա
Նորավան համայնքի ղեկավարը հայտնեց, որ 2 վարկած կա` տղամարդը կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ վիրավորներին օգնելու։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T10:00+0400
2022-09-15T10:00+0400
2022-09-15T10:23+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
զոհ
սյունիք
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48261208_0:124:1600:1024_1920x0_80_0_0_6e52c19a141a34b3e27f2f5980cf4793.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երեկ թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։Նա հայտնեց, որ զոհված տղամարդը 30 տարեկան էր, 4 երեխա ուներ։Պապյանը հայտնեց նաև, որ գիշերը խաղաղ է անցել, այս պահին նույնպես կրակոցներ չկան։Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48261208_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0bf0b99265412620f455b2f55bab895d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, սյունիք, հայ-ադրբեջանական
զոհ, սյունիք, հայ-ադրբեջանական
Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել. 4 անչափահաս երեխա ուներ
10:00 15.09.2022 (Թարմացված է: 10:23 15.09.2022) Նորավան համայնքի ղեկավարը հայտնեց, որ 2 վարկած կա` տղամարդը կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ վիրավորներին օգնելու։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երեկ թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել, տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։
«Երեկ կեսօրից հետո ասել էին, որ հրադադար է, ինքն էլ մտածել է` արդեն խաղաղ կլինի ու գյուղի վերևի մաս է բարձրացել։ 2 վարկած կա` կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ ասում են, թե իմացել է` վերևում վիրավորներ կան, փորձել է օգնության հասնել։ Տղամարդն ԱԹՍ-ի կամ էլ արկի հարվածից է զոհվել»,–ասաց Պապյանը։
Նա հայտնեց, որ զոհված տղամարդը 30 տարեկան էր, 4 երեխա ուներ։
Պապյանը հայտնեց նաև, որ գիշերը խաղաղ է անցել, այս պահին նույնպես կրակոցներ չկան։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին
էական միջադեպեր չեն արձանագրվել։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։