00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլին փրկելու ժամը չէ. Գեղամ Մանուկյանի ելույթը բուռն իրարանցում առաջացրեց ԱԺ դահլիճում

Բաժանորդագրվել
Մանուկյանը նաև պահանջեց հրապարակել բոլոր զոհվածների անունները` հավելելով, որ զոհերի շարքում են նաև եռամսյա հավաքներին քաղաքական նպատակներով զորակոչված քաղաքացիները։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է։ Այսօր ԱԺ–ի իր ելույթում հայտարարեց նիստին ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
© Sputnik / Aram NersesyanԳեղամ Մանուկյան
Гегам Манукян во время выступления на заседании НС (15 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Գեղամ Մանուկյան
«Այստեղ եմ եկել մեր հազարավոր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը ձեզ փոխանցելու»,– ասաց Մանուկյանը` հավելելով, որ ԱԺ–ի մոտ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հավաքը ինքնաբուխ էր, որևէ ուղղորդում չէր եղել ու հավաքվածներին Բաղրամյան էր բերել բացառապես հայրենիքի նկատմամբ անհանգստությունը։
«Եթե ասում ենք կար ուղղորդում, ապա դա կարող էր լինել միայն մեկ բան. երեկ ԱԺ ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր հայտարարությունը»,– ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ հավաքված քաղաքացիները ստիպեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմի անդամներին հաշված րոպեների ընթացքում հայտարարությունների, ուղիղ եթերների միջոցով պարզաբանումներ ու հերքումներ անելու։

«Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ–որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել «դավաճան»։ Լսե՛ք, մի պահ անդրադարձե՛ք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է»,– իր իշխանական գործընկերներին դիմեց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան դահլիճից ՔՊ պատգամավորները սկսեցին բղավել, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը փորձեց հանդարտեցնել կրքերը։
Սակայն երբ Մանուկյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի լուծումը մեկն է` նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, ներկաները դարձյալ բորբոքվեցին։
Ավարտելով ելույթը` Մանուկյանը պահանջեց հրապարակել բոլոր զոհվածների անունները` հավելելով, որ զոհերի շարքում են նաև եռամսյա հավաքներին քաղաքական նպատակներով զորակոչված քաղաքացիները։
Քաղաքական և դիվանագիտական դաշտերում անընդհատ ձախողումներ են. Արման Թաթոյանն ԱԺ-ի մոտ է
Այս հայտարարությունից հետո Գեղամ Մանուկյանը հեռացավ ամբիոնից, բայց դահլիճում կրքերը չմարեցին։ Հակոբ Արշակյանն ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։
Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիաներ էին ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում։ Քաղաքացիները բողոքի ակցիա իրականացնելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ավելի ուշ, ինչպես Փաշինյանը, այնպես էլ ԱԱԾ–ն հայտարարեցին, թե Փաշինյանը ոչինչ չի ստորագրել։
Լրահոս
0