00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ներքաղաքական իրավիճակը սրելու պահը չէր. քաղաքագետը` վարչապետի հրաժարականի պահանջի մասին

Ընդդիմադիր քաղաքական ուժերը ճիշտ վարվեցին, որ չստանձնեցին երեկվա հավաքի ղեկավարումը
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին և ընդդիմության կողմից վարչապետին իմպիչմենտ հայտարարելու առաջարկին։
Քանի որ որևէ քաղաքական ուժ պատասխանատվություն չէր ստանձնել, նախաձեռնություն հանդես չէր բերել ու չէր կազմակերպել ԱԺ–ի մոտ տեղի ունեցած երեկվա հավաքը, ուստի այն դժվար է ներքաղաքական գործընթաց համարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Նշենք, որ հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ֆոնին երեկ ուշ երեկոյան մարդկանց բազմություն էր հավաքվել Հանրապետության հրապարակում և Բաղրամյան պողոտայում։ Հավաքի մասնակիցները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Իհարկե մարդկանց էմոցիոնալ հայտարարությունները, բոլոր մեղադրանքներն ընկալելի են, բայց երբ պետությունը ենթարկվում է արտաքին ագրեսիայի և սահմաններին ընթանում են ծանր մարտեր, այդ պահին պետության հասարակության յուրաքանչյուր անդամի խնդիրը պետք է լինի հասկանալ` իր քայլը օգո՞ւտ է բերելու պետությանը, թե՞ վնասելու է։ Անկախ արդարացված բողոքներից, երեկ ներքաղաքական իրավիճակը սրելու պահը չէր։ Հենց դա գիտակցելով, որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ չփորձեց ստանձնել շարժման ղեկավարումը և չփորձեց ներկայանալ որպես շարժման նախաձեռնող»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանի կարծիքով` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների պահվածքն ընդհանարապես սխալ է, քանզի ստեղծված իրավիճակում նրանց ելույթները պետք է լինեին համախմբող և պարունակեին հանդարտության կոչեր, մինչդեռ իրականում տեղի ունեցավ հակառակը` հնչեցին շատ ագրեսիվ հայտարարություններ, որոնք ոչ թե միավորող, այլ պառակտող բնույթ ունեին։
«Արտասահմանյան ինչ–որ կենտրոններից ղեկավարվելու մասին հայտարարություններն, իրենց հերթին, չեն կարող լինել մերկապարանոց, որովհետև դրանք լրջագույն քրեական մեղադրանքներ են, հետևաբար չի կարելի այդպիսի անանուն մեղադրանքներ հնչեցնել, առավել ևս պետության ամենաբարձր ամբիոնից։ Ի վերջո, երեկ Բաղրամյան պողոտայում հավաքվել էին երկրի վիճակով անկեղծորեն մտահոգված մարդիկ։ Ստեղծված իրավիճակում նրանց հասցեին մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելը, թե իբր հասարակությունը պառակտված է, և դրսից էլ փորձում են ավելի քայքայել հասարակությունը, շատ վտանգավոր է»,– պարզաբանեց քաղաքագետը։
Վաղը 08:30–ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ Տոնոյանն ասաց՝ ինչ են անելու
Անդրադառնալով ՀՀ վարչապետին ինպիչմենտ հայտարարելու գործընթացին, Բաղդասարյանն ընդգծեց, որ տվյալ պահին նման գործելակերպն իրատեսական չէ, քանի որ խորհրդարանական ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի։ Ըստ նրա` դա իրատեսական կլինի, եթե սկսվի շատ հզոր համաժողովրդական շարժում, և ընդդիմությունը փողոցում վերցնի իշխանությունը, մինչդեռ ընդդիմադիրները հանդես են գալիս միայն կոչերով` առանց հստակ ծրագիր և ճանապարհային քարտեզ ներկայացնելու ։
Խոսելով այն մասին, թե ինչու ընդդիմությունը չմիացավ սահմանային իրավիճակին առնչվող ԱԺ հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ դա կանխատեսելի էր, որովհետև եթե միանար, կստեղծվեր տարօրինակ իրավիճակ։ Կստացվեր, որ ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրում են պետական դավաճանության մեջ, բայց միևնույն ժամանակ ստորագրում են համատեղ հայտարարության ներքո։
Հիշեցնենք` սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Ավելի ուշ, երբ այս հայտարարությունը լսած քաղաքացիները բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներում, Փաշինյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ` «Ֆեյսբուքում» գրելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։
Վարչապետից հետո նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ԱԽ-ն, ԱԱԾ-ն, ԱԺ նախագահն ու իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչներ։
Այդ ընթացքում Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի դիմաց պահանջում էին նրա հրաժարականը։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս միացան բողոքի ակցիաներին ու խոստացան` եթե ՔՊ 18 պատգամավորներ միանան իրենց, պատրաստ են սկսել վարչապետի ինպիչմենտի գործընթացը։
Հավելենք, որ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանն այսօր իր ելույթում ակնարկեց, որ այդ հարցով ԱԺ–ում որևէ ընդդիմադիր իրենց չի մոտեցել։
Լրահոս
0