https://arm.sputniknews.ru/20220915/lajnatsaval-agresian-nakhapes-tsragrvats-adrbejanakan-sadranq-e-papikjany-tvojvvo-klaarin-48349183.html
Լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է. Պապիկյանը` Տոյվո Կլաարին
Լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է. Պապիկյանը` Տոյվո Կլաարին
Sputnik Արմենիա
Տոյվո Կլաարը հանդիպման ընթացքում հայտնել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ ԵՄ դիրքորոշումը։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T16:26+0400
2022-09-15T16:26+0400
2022-09-15T16:32+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
տոյվո կլաար
սուրեն պապիկյան
հայ-ադրբեջանական
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0f/48349356_0:84:1600:984_1920x0_80_0_0_42ea94820d7ab7881b046ae724a4c6fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:Պապիկյանը Կլաարին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն էլ հայտնել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ և շեշտել, որ առկա բոլոր տարաձայնությունները պետք է լուծել միայն դիվանագիտական գործիքակազմով: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0f/48349356_90:0:1511:1066_1920x0_80_0_0_2fdbbc5c77d1cf0c380fac2f962fb18d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, սուրեն պապիկյան, հայ-ադրբեջանական, եվրամիություն
տոյվո կլաար, սուրեն պապիկյան, հայ-ադրբեջանական, եվրամիություն
Լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է. Պապիկյանը` Տոյվո Կլաարին
16:26 15.09.2022 (Թարմացված է: 16:32 15.09.2022) Տոյվո Կլաարը հանդիպման ընթացքում հայտնել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ ԵՄ դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Պապիկյանը Կլաարին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
«Նախարարը նշել է, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով պաշտպանության նախարարը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն էլ հայտնել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ և շեշտել, որ առկա բոլոր տարաձայնությունները պետք է լուծել միայն դիվանագիտական գործիքակազմով:
Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը: