https://arm.sputniknews.ru/20220915/kkhmk-n-kapi-mej-e-adrbejani-hardzakman-hetevanqvov-gerevarvats-haj-zinvvorneri-yntaniqneri-het-48345834.html
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինվորների ընտանիքների հետ
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինվորների ընտանիքների հետ
Sputnik Արմենիա
Զառա Ամատունին հայտնեց, որ գերիների թվի հետ կապված վիճակագրություն չեն կարող հրապարակել։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T15:24+0400
2022-09-15T15:24+0400
2022-09-15T16:32+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
կարմիր խաչ
զառա ամատունի
հայաստան
ադրբեջան
սահման
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/968/63/9686355_0:0:999:562_1920x0_80_0_0_3606b3d10a519a5345d9eb09ee6370f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։Ինչ վերաբերում է գերիների թվին` Ամատունին հայտնեց, որ չեն կարող վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ հավաքագրում են տվյալները,և գրանցումներն ընթացքի մեջ են։Ավելի վաղ միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր` սեպտեմբերի 12-13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կատարված ագրեսիվ ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմից կա անձը նույնականացված մեկ գերեվարված անձ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/968/63/9686355_0:0:749:562_1920x0_80_0_0_edd94a29eaf8ea90f5edf0d22c520cc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, կարմիր խաչ, զառա ամատունի, հայաստան, ադրբեջան, սահման
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, կարմիր խաչ, զառա ամատունի, հայաստան, ադրբեջան, սահման
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինվորների ընտանիքների հետ
15:24 15.09.2022 (Թարմացված է: 16:32 15.09.2022) Զառա Ամատունին հայտնեց, որ գերիների թվի հետ կապված վիճակագրություն չեն կարող հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
«Երեկվանից ընտանիքները մեր գրասենյակ են այցելում, զանգահարում, բոլոր հայտերն ընդունում ենք։ Այդ ամենը հավաքագրում ենք, որ մյուս կողմին որոշակի տվյալներ ներկայացնենք»,–ասաց Ամատունին։
Ինչ վերաբերում է գերիների թվին` Ամատունին հայտնեց, որ չեն կարող վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ հավաքագրում են տվյալները,և գրանցումներն ընթացքի մեջ են։
Ավելի վաղ միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր` սեպտեմբերի 12-13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կատարված ագրեսիվ ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմից կա անձը նույնականացված մեկ գերեվարված անձ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: