https://arm.sputniknews.ru/20220915/khvoakin-kaparvosy-hraparakel-e-hajastani-havaqakani-kazmy-48338773.html
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
Sputnik Արմենիա
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականին B լիգայի 1-ին խմբում մնում է անցկացնել երկու խաղ։ Մեր ընտրանին խմբի աղյուսակում վերջին տեղում է։ Առաջիկա... 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T14:24+0400
2022-09-15T14:24+0400
2022-09-15T14:24+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հայաստանի ազգային հավաքական
խոակին կապառոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43465117_0:57:1600:958_1920x0_80_0_0_096087118437a44504544d8165cd7a9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեր ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականների հետ խաղերին։Ազգերի լիգայի հերթական մրցաշարում Հայաստանի հավաքականը չի հավակնում բարձր արդյունքների։ Արդեն կայացած չորս խաղերից երեքում մերոնք պարտվել են։ Բայց խմբային փուլում մեր ընտրանին դեռևս երկու հանդիպում ունի անցկացնելու։ Սեպտեմբերի 24-ին Երևանում մրցելու ենք Ուկրաինայի, իսկ սեպտեմբերի 27-ին` Դուբլինում Իռլանդիայի հավաքականների հետ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է 25 ֆուտբոլիստի անունները, որոնք նախապատրաստվելու են այդ խաղերին։Հրապարակված հայտացուցակից բացակայում են «Արարատ-Արմենիայի» և ղազախական «Աստանայի» պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյանն ու Կամո Հովհաննիսյանը, որոնք որակազրկված են։ Նախապատրաստական հավաքին չի հրավիրվել գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը:Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներն են`Դարպասապահներ՝Դավիթ Յուրչենկո՝ «Փյունիկ»,Ստանիսլավ Բուչնև՝ «Փյունիկ», Արսեն Բեգլարյան՝ «Ուրարտու»։Պաշտպաններ՝Վարազդատ Հարոյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս), Հովհաննես Համբարձումյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս),Անդրե Կալիզիր՝ «Սիլկեբորգ» (Դանիա), Ժորդի Արարատ՝ «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա), Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ», Հրայր Մկոյան՝ «Արարատ», Ժիրայր Մարգարյան՝ «Ուրարտու», Հակոբ Հակոբյան՝ «Արարատ-Արմենիա»,Ստյոպա Մկրտչյան՝ «Արարատ-Արմենիա»։Կիսապաշտպաններ՝ Խորեն Բայրամյան՝ «Ռոստով» (Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան՝ «Կրասնոդար» (Ռուսաստան), Էդգար Բաբայան՝ «Ռանդերս» (Դանիա), Լուկաս Սելարայան՝ «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ), Արտակ Դաշյան՝ «Փյունիկ», Հովհաննես Հարությունյան՝ «Փյունիկ», Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ», Կարեն Մուրադյան՝ «Արարատ-Արմենիա», Սերգեյ Մկրտչյան՝ «Ուրարտու», Սերոբ Գալստյան՝ «Արարատ»։Հարձակվողներ՝ Տիգրան Բարսեղյան՝ «Սլովան» (Սլովակիա),Վահան Բիչախչյան՝ «Պոգոն» (Լեհաստան),Ժիրայր Շաղոյան՝ ԲԿՄԱ (Բուլղարիա)։Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43465117_180:0:1600:1065_1920x0_80_0_0_1ac7ba95183826bbf7082cffe50191e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական, խոակին կապառոս
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական, խոակին կապառոս
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականին B լիգայի 1-ին խմբում մնում է անցկացնել երկու խաղ։ Մեր ընտրանին խմբի աղյուսակում վերջին տեղում է։ Առաջիկա երկու խաղերի ընթացքում կորոշվի` Հայաստանի հավաքականը կմնա՞ B լիգայում, թե կնահանջի С լիգա։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեր ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականների հետ խաղերին։
Ազգերի լիգայի հերթական մրցաշարում Հայաստանի հավաքականը չի հավակնում բարձր արդյունքների։ Արդեն կայացած չորս խաղերից երեքում մերոնք պարտվել են։ Բայց խմբային փուլում մեր ընտրանին դեռևս երկու հանդիպում ունի անցկացնելու։ Սեպտեմբերի 24-ին Երևանում մրցելու ենք Ուկրաինայի, իսկ սեպտեմբերի 27-ին` Դուբլինում Իռլանդիայի հավաքականների հետ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է 25 ֆուտբոլիստի անունները, որոնք նախապատրաստվելու են այդ խաղերին։
Մեր հավաքականի համար մեծ կորուստ է Էդուարդ Սպերցյանի ու Վարազդատ Հարոյանի բացակայությունն Ուկրաինայի հավաքականի հետ խաղում։ Երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողնելու առաջիկա հանդիպումը` որակազրկման պատճառով։
Հրապարակված հայտացուցակից բացակայում են «Արարատ-Արմենիայի» և ղազախական «Աստանայի» պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյանն ու Կամո Հովհաննիսյանը, որոնք որակազրկված են։ Նախապատրաստական հավաքին չի հրավիրվել գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներն են`
Դարպասապահներ՝Դավիթ Յուրչենկո՝ «Փյունիկ»,Ստանիսլավ Բուչնև՝ «Փյունիկ», Արսեն Բեգլարյան՝ «Ուրարտու»։
Պաշտպաններ՝Վարազդատ Հարոյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս), Հովհաննես Համբարձումյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս),Անդրե Կալիզիր՝ «Սիլկեբորգ» (Դանիա), Ժորդի Արարատ՝ «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա), Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ», Հրայր Մկոյան՝ «Արարատ», Ժիրայր Մարգարյան՝ «Ուրարտու», Հակոբ Հակոբյան՝ «Արարատ-Արմենիա»,Ստյոպա Մկրտչյան՝ «Արարատ-Արմենիա»։
Կիսապաշտպաններ՝ Խորեն Բայրամյան՝ «Ռոստով» (Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան՝ «Կրասնոդար» (Ռուսաստան), Էդգար Բաբայան՝ «Ռանդերս» (Դանիա), Լուկաս Սելարայան՝ «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ), Արտակ Դաշյան՝ «Փյունիկ», Հովհաննես Հարությունյան՝ «Փյունիկ», Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ», Կարեն Մուրադյան՝ «Արարատ-Արմենիա», Սերգեյ Մկրտչյան՝ «Ուրարտու», Սերոբ Գալստյան՝ «Արարատ»։
Հարձակվողներ՝ Տիգրան Բարսեղյան՝ «Սլովան» (Սլովակիա),Վահան Բիչախչյան՝ «Պոգոն» (Լեհաստան),Ժիրայր Շաղոյան՝ ԲԿՄԱ (Բուլղարիա)։
Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։