https://arm.sputniknews.ru/20220915/arajin-angam-mek-grqum-nerkajacvel-en-hajkakan-lernashkharhi-erazhshtakan-gvortsiqnery-48245836.html
Առաջին անգամ մեկ գրքում ներկայացվել են Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները
Առաջին անգամ մեկ գրքում ներկայացվել են Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները
Sputnik Արմենիա
«Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գիրքը հիմք կարող է դառնալ երաժշտագետների, հնագետների, պատմաբանների, ազգագրագետների ուսումնասիրությունների համար։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T08:55+0400
2022-09-15T08:55+0400
2022-09-15T08:55+0400
երաժշտություն
գիրք
լուսանկար
շնորհանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48087969_0:493:1091:1107_1920x0_80_0_0_dce18d8af5b33cda8014cd63410e67c6.jpg
Հետազոտող Նունե Շամախյանին հաջողվել է մեկ գրքում հավաքել նվագարանների պատկերների մեծ հավաքածու, գործիքներ, որոնք հայերը նվագում էին հին ժամանակներից։ «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքում, որի շնորհանդեսը կայացավ օրեր առաջ հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում, ներկայացված է ավելի քան 600 պատկեր։«Սա առաջին նման աշխատանքն է այս ոլորտում, քանի որ երաժշտական գործիքների պատկերների նման մեծ հավաքածու՝ զետեղված մեկ գրքում, ընդհանրապես չկա», –շնորհանդեսի ժամանակ ասաց Արվեստագիտության պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հետազոտող և երաժշտագետ Անտոնինա Լեբեդևա–Եմելինան։Նա Մոսկվայի կոնսերվատորիայի պատմական երաժշտագիտության մեթոդաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետ Մարգարիտա Եսիպովայի հետ իրականացրել է գրքի երաժշտական խմբագրումը։Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Նունե Շամախյանը, գրքի վրա նա աշխատել է շուրջ 20 տարի։ Այնուամենայնիվ նման հավաքածուի ստեղծման նախապատմությունն իր արմատներով ավելի հեռուն է գնում։Ամեն ինչ սկսվեց նախորդ դարի 60-ականներին, երբ Նունե Շամախյանի մայրը` հայտնի ջութակահարուհի և երաժշտագետ Անահիտ Ցիցիկյանը հավաքեց երաժշտական գործիքների մոտ 550 պատկերների հավաքածու և սկսեց զբաղվել դրանց ուսումնասիրությամբ։Շամախյանը խոստովանեց, որ իսկզբանե ցանկացել է շարունակել մոր աշխատանքը, սակայն դա այդքան էլ հեշտ բան չէր։«Մայրս երաժշտական հնագիտություն է հիմնել։ Իսկ ես հարցին մի փոքր այլ տեսանկյունից մոտեցա. ուզում էի պատկերների տեղեկատվական բազա ստեղծել», – ասում է հետազոտողը։Արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող նկարներին նա ավելացրեց ևս 550–ը։ Բոլորը վերցված էին ինչպես ձեռագրերից (Շամախյանն օգտվել է աշխարհի տարբեր երկրների գրադարաններից, բայց մեծ մասը հավաքվել է Մատենադարանի ձեռագրերից), այնպես էլ այլ աղբյուրներից` որմնանկարներ, խաչքարեր, տապանաքարեր։Շամախյանն իր ուսումնասիրությունների հետ կապված հետաքրքիր պատմություն ներկայացրեց։Շուշիից քիչ հեռու գտնվող Ավետարանոց գյուղում երաժշտագետը շատ գեղեցիկ տապանաքար է լուսանկարել, որի վրա մի քանի տարբեր նվագարաններ էին պատկերված, այդ թվում` ջնար, սազ, դափ...«Ըստ ամենայնի, քարի վրա ինչ–որ տոնակատարություն էր պատկերված` հարսանիք կամ հաղթած զինվորների հանդիպում։ Հետաքրքիրն այն է, որ լուսանկարը գրքում տեղադրելուց հետո պատահաբար տեղեկանում եմ, որ այս տապանաքարը Մելիք–Շահնազարյանների տոհմական դամբարանից է։ Իսկ նրանք մեր նախնիներն են։ Որդուս ազգանունը Մելիք Շահնազարյան է», – պատմում է Շամախյանն ու հավելում, որ ամենայն հավանականությամբ, իր ընտանիքի նախնիներն էլ անմիջական կապ են ունեցել երաժշտության հետ։Նա շատ է ափսոսում, որ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, պատմության և մշակույթի այդքան նշանակալի հուշարձանը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, և նրա հետագա ճակատագիրն անհայտ է։Հավելենք, որ գրքի վերջում երաժշտական գործիքների բառարան է զետեղված, որում հայերեն և ռուսերեն ներկայացված են ավելի քան 180 անվանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0c/48087969_0:391:1091:1209_1920x0_80_0_0_6d16975c4869f142fc87dea651c4b93d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/40/5714017_266:0:1334:1068_100x100_80_0_0_a1465eaabaa7263ce5e52223ed2d2950.jpg
երաժշտություն, գիրք, լուսանկար, շնորհանդես
երաժշտություն, գիրք, լուսանկար, շնորհանդես
Առաջին անգամ մեկ գրքում ներկայացվել են Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները
«Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գիրքը հիմք կարող է դառնալ երաժշտագետների, հնագետների, պատմաբանների, ազգագրագետների ուսումնասիրությունների համար։
Հետազոտող Նունե Շամախյանին հաջողվել է մեկ գրքում հավաքել նվագարանների պատկերների մեծ հավաքածու, գործիքներ, որոնք հայերը նվագում էին հին ժամանակներից։ «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքում, որի շնորհանդեսը կայացավ օրեր առաջ հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում, ներկայացված է ավելի քան 600 պատկեր։
«Սա առաջին նման աշխատանքն է այս ոլորտում, քանի որ երաժշտական գործիքների պատկերների նման մեծ հավաքածու՝ զետեղված մեկ գրքում, ընդհանրապես չկա», –շնորհանդեսի ժամանակ ասաց Արվեստագիտության պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հետազոտող և երաժշտագետ Անտոնինա Լեբեդևա–Եմելինան։
Նա Մոսկվայի կոնսերվատորիայի պատմական երաժշտագիտության մեթոդաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետ Մարգարիտա Եսիպովայի հետ իրականացրել է գրքի երաժշտական խմբագրումը։
Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Նունե Շամախյանը, գրքի վրա նա աշխատել է շուրջ 20 տարի։ Այնուամենայնիվ նման հավաքածուի ստեղծման նախապատմությունն իր արմատներով ավելի հեռուն է գնում։
Ամեն ինչ սկսվեց նախորդ դարի 60-ականներին, երբ Նունե Շամախյանի մայրը` հայտնի ջութակահարուհի և երաժշտագետ Անահիտ Ցիցիկյանը հավաքեց երաժշտական գործիքների մոտ 550 պատկերների հավաքածու և սկսեց զբաղվել դրանց ուսումնասիրությամբ։
Շամախյանը խոստովանեց, որ իսկզբանե ցանկացել է շարունակել մոր աշխատանքը, սակայն դա այդքան էլ հեշտ բան չէր։
«Մայրս երաժշտական հնագիտություն է հիմնել։ Իսկ ես հարցին մի փոքր այլ տեսանկյունից մոտեցա. ուզում էի պատկերների տեղեկատվական բազա ստեղծել», – ասում է հետազոտողը։
Արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող նկարներին նա ավելացրեց ևս 550–ը։ Բոլորը վերցված էին ինչպես ձեռագրերից (Շամախյանն օգտվել է աշխարհի տարբեր երկրների գրադարաններից, բայց մեծ մասը հավաքվել է Մատենադարանի ձեռագրերից), այնպես էլ այլ աղբյուրներից` որմնանկարներ, խաչքարեր, տապանաքարեր։
Շամախյանն իր ուսումնասիրությունների հետ կապված հետաքրքիր պատմություն ներկայացրեց։
Շուշիից քիչ հեռու գտնվող Ավետարանոց գյուղում երաժշտագետը շատ գեղեցիկ տապանաքար է լուսանկարել, որի վրա մի քանի տարբեր նվագարաններ էին պատկերված, այդ թվում` ջնար, սազ, դափ...
«Ըստ ամենայնի, քարի վրա ինչ–որ տոնակատարություն էր պատկերված` հարսանիք կամ հաղթած զինվորների հանդիպում։ Հետաքրքիրն այն է, որ լուսանկարը գրքում տեղադրելուց հետո պատահաբար տեղեկանում եմ, որ այս տապանաքարը Մելիք–Շահնազարյանների տոհմական դամբարանից է։ Իսկ նրանք մեր նախնիներն են։ Որդուս ազգանունը Մելիք Շահնազարյան է», – պատմում է Շամախյանն ու հավելում, որ ամենայն հավանականությամբ, իր ընտանիքի նախնիներն էլ անմիջական կապ են ունեցել երաժշտության հետ։
Նա շատ է ափսոսում, որ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, պատմության և մշակույթի այդքան նշանակալի հուշարձանը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, և նրա հետագա ճակատագիրն անհայտ է։
Հավելենք, որ գրքի վերջում երաժշտական գործիքների բառարան է զետեղված, որում հայերեն և ռուսերեն ներկայացված են ավելի քան 180 անվանում։