00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը. ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ

© AP Photo / Richard DrewՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիեր
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիեր - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ ադրբեջանական զորքերը խախտել են սահմանը և անցել Հայաստանի տարածք։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և հարգել երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս ՄԱԿ–ում մասին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը։
Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ երկիր, հայկական կողմի խնդրանքով նախաձեռնել է այդ քննարկումը։
Փարիզը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, որոնց ընթացքում Հայաստանի մի շարք տարածքներ, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքները, ենթարկվել են զանգվածային հրետածությունների։
Նեբենզյան կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի զինվորականներին ելման կետեր վերադարձնելը
Դե Ռիվիերը հայտնել է, որ Մակրոնը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հիմնական ուղերձ հղելով։
«Առաջինը՝ բացարձակ առաջնահերթություն պետք է դառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։ Այնուհետև Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը դեպի ելման դիրքեր, քանի որ դրանք խախտել են սահմանը և Հայաստանի տարածք անցել: Այդ հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Ի վերջո կողմերը պետք է վերսկսեն ու ակտիվացնեն դիվանագիտական երկխոսությունը, այդ թվում՝ սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ, ինչպես նաև նախազգուշացնեն հնարավոր միջադեպերի մասին՝ սահմանից հեռացնելով զինված ուժերը (այնտեղ թողնելով միայն սահմանապահ զորքերը - խմբ.)»,–ասել է Ռիվիերը:
Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչն ամփոփել է, կողմերը նաև պետք է պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը, թույլ տան Կարմիր խաչի առաքելությանը, ինչպես նաև ազատ արձակեն գերիներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Լրահոս
0