https://arm.sputniknews.ru/20220915/adrbejani-krakocnern-intensiv-e-eghel-erekhaneri-dpvoc-ev-mankapartez-hatshakhelu-zhamerin-48344312.html
Ադրբեջանի կրակոցներն ինտենսիվ է եղել երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին
Ադրբեջանի կրակոցներն ինտենսիվ է եղել երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին
Sputnik Արմենիա
Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ադրբեջանական քայլերին։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T14:53+0400
2022-09-15T14:53+0400
2022-09-15T14:54+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հհ միպ
քրիստինե գրիգորյան
հայ-ադրբեջանական
հրետակոծություն
ադրբեջան
սոթք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48215099_0:352:1024:928_1920x0_80_0_0_aa40729d5af77826006d5f0e509b0dd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։Գրիգորյանը նշում է նաև, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը:Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ՀՀ նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հրատապ վերացման ուղղությամբ: Ջերմուկում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա. ՔՊ–ական պատգամավորՀիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ադրբեջան
սոթք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48215099_0:256:1024:1024_1920x0_80_0_0_7ad10d1b5ad0a7f81251eb6a4f2b270a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայ-ադրբեջանական, հրետակոծություն, ադրբեջան, սոթք
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայ-ադրբեջանական, հրետակոծություն, ադրբեջան, սոթք
Ադրբեջանի կրակոցներն ինտենսիվ է եղել երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին
14:53 15.09.2022 (Թարմացված է: 14:54 15.09.2022) Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ադրբեջանական քայլերին։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Քրիստինե Գրիգորյանը։
«Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո: Վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գրիգորյանը նշում է նաև, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը:
Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ՀՀ նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հրատապ վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: