00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն Ներքին Հանդի ուղղությամբ. փոխմարզպետ

© Sputnik / Aram NersesyanՆերքին Հանդ
Ներքին Հանդ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2022
Ներքին Հանդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սյունիքի փոխմարզպետը հայտնեց, որ թշնամին Ներքին Հանդ չի մտել, տղամարդիկ զենքը ձեռքներին գյուղում են։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ` սահմանային հատվածում ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում երեկ հայտնել էր` եթե ադրբեջանական ԶՈՒ-ն նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք էր օկուպացրել մեր երկրից, ապա այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կմ են օկուպացրել:
«Խոսքը սահմանային դիրքային առաջխաղացման մասին է` գյուղ չեն մտել, գյուղն իր տեղում է` հայկական վերահսկողության ներքո։ Ներքին Հանդից տարհանվել են կանայք ու երեխաները, բայց տղամարդիկ տեղում են։ Նրանց նաև զենք են բաժանել, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտակար լինեն բանակին»,–ասաց Ղազարյանը։
Նա հայտնեց նաև, որ Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ճակատեն համայնքներից տարհանում չի իրականացվել։
Սյունիքի փոխմարզպետը հավելեց, որ երեկվանից կրակոցները դադարել են, այս պահին էլ խաղաղ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Լրահոս
0