https://arm.sputniknews.ru/20220915/adrbejanakan-hardzakman-hetevanqov-192-bnakeli-tun-e-vnasvel-vache-terterjan-48339046.html
Ադրբեջանական հարձակման հետևանքով 192 բնակելի տուն է վնասվել. Վաչե Տերտերյան
Ադրբեջանական հարձակման հետևանքով 192 բնակելի տուն է վնասվել. Վաչե Տերտերյան
Sputnik Արմենիա
Այս պահին խնդիր կա միայն Ներքին Շորժայի հատվածում, որտեղ հոսանքի մատակարարումն ու բջջային կապը դեռ չեն վերականգնվել։ 15.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-15T14:29+0400
2022-09-15T14:29+0400
2022-09-15T15:15+0400
տուն
հրետակոծություն
ադրբեջան
հայաստան
վաչե տերտերյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48336465_0:150:1600:1050_1920x0_80_0_0_05987d5b61e6926f69bafaa9fab5ee5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հարձակման հետևանքով 192 բնակելի տուն է վնասվել Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում, որոնցից 60-ը` ամբողջությամբ, այսօր կայացած ասուլիսում այս տեղեկությունը հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։Փոխնախարարաը արձանագրեց, որ ամենաշատը վնասվել են Գեղարքունիքի մարզի համայնքների բնակելի շենքներն ու մասնավոր տնտեսությունները։Հարցին, թե ճիշտ են արդյո՞ք լուրերը, որ կրակոցների հետևանքով վնասվել է Սիսիանի հոսպիտալը, Տերտերյանը պատասխանեց` նման տեղեկություն չունի։Տուժած քաղաքացիներին օգնություն ցույց տալու գործընթացին էլ անդրադարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Նա նշեց, որ համայնքների բնակիչների տեղափոխման աշխատանքները կազմակերպվել են մարզային մակարդակով: Այժմ քաղաքացիներին տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` սնունդ, հագուստ, կոշիկ:Ստեփանյանը հավելեց նաեւ, որ նախարարության թեժ գծին ստացել են 10 զանգ, որոնցից ոչ մեկը չի եղել այն մասին, թե մարդիկ դրսում են մնացել։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48336465_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9382466b9c668b2af01bf23076c81b8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տուն, հրետակոծություն, ադրբեջան, հայաստան, վաչե տերտերյան
տուն, հրետակոծություն, ադրբեջան, հայաստան, վաչե տերտերյան
Ադրբեջանական հարձակման հետևանքով 192 բնակելի տուն է վնասվել. Վաչե Տերտերյան
14:29 15.09.2022 (Թարմացված է: 15:15 15.09.2022) Այս պահին խնդիր կա միայն Ներքին Շորժայի հատվածում, որտեղ հոսանքի մատակարարումն ու բջջային կապը դեռ չեն վերականգնվել։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հարձակման հետևանքով 192 բնակելի տուն է վնասվել Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում, որոնցից 60-ը` ամբողջությամբ, այսօր կայացած ասուլիսում այս տեղեկությունը հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Վնասվել են նաև մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա և շտապօգնության մեքենաներ։ Ունեցել ենք հոսանքազրկումներ, սակայն ՀԷՑ–ը օպերատիվ կարգով լուծել է այդ խնդիրը։ Այս պահին խնդիր ունենք միայն Ներքին Շորժայի հատվածում, որտեղ հոսանքի մատակարարումն ու բջջային կապը դեռ չեն վերականգնվել»։
Փոխնախարարաը արձանագրեց, որ ամենաշատը վնասվել են Գեղարքունիքի մարզի համայնքների բնակելի շենքներն ու մասնավոր տնտեսությունները։
Հարցին, թե ճիշտ են արդյո՞ք լուրերը, որ կրակոցների հետևանքով վնասվել է Սիսիանի հոսպիտալը, Տերտերյանը պատասխանեց` նման տեղեկություն չունի։
Տուժած քաղաքացիներին օգնություն ցույց տալու գործընթացին էլ անդրադարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Նա նշեց, որ համայնքների բնակիչների տեղափոխման աշխատանքները կազմակերպվել են մարզային մակարդակով: Այժմ քաղաքացիներին տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` սնունդ, հագուստ, կոշիկ:
«Այս պահին ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ դրսում քաղաքացի չկա։ Գուցե տեղավորվել են բարեկամի տանը և ուզում են հետագայում տեղափոխվել, այդ հարցերը, իհարկե, համայնքային մակարդակում լուծելի են» , – նշեց նա, պատասխանելով հարցին, թե ինչպիսի օգնություն է ցուցաբերում նախարարությունը այն ընտանիքներին, որոնց տներն այլևս ենթակա չեն ապրելու։
Ստեփանյանը հավելեց նաեւ, որ նախարարության թեժ գծին ստացել են 10 զանգ, որոնցից ոչ մեկը չի եղել այն մասին, թե մարդիկ դրսում են մնացել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական
միջադեպեր չեն արձանագրվել: