https://arm.sputniknews.ru/20220914/vostikannern-akciaji-masnakicnerin-tujl-chtvecin-mvotenal-azh-shenqi-tsarajvoghakan--mutqin-48242945.html
Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին
Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները փորձում են ԱԺ մուտքի թույլտվություն ստանալ։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T09:23+0400
2022-09-14T09:23+0400
2022-09-14T10:20+0400
աժ (ազգային ժողով)
տեսանյութեր
տեսանյութ
բողոքի ակցիա
ծնող
պատգամավոր
ոստիկան
սահման
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48242336_0:0:1280:720_1920x0_80_0_0_67e3bc511e7c43d351cf1f01b31a3610.jpg
Ոստիկանները ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անող ծնողներին (44–օրյա պատերազմում զոհվածների) և նրանց աջակիցներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին և խոսել պատգամավորների հետ։ Հայտնել ենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Նշենք, որ երեկ նույնպես զոհվածների ծնողներն ակցիա էին կազմակերպել։ Նրանք Փաշինյանին մեղադրում են Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Ծնողները մտադիր են շրջափակել Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր 16։30–ին պետք է շարունակվի ԱԺ հերթական նիստը։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48242336_155:0:1115:720_1920x0_80_0_0_3fae0d02400cac8e72c2b8c264e6a389.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, բողոքի ակցիա, ծնող, պատգամավոր, ոստիկան, видео, սահման, կրակոց, հայ-ադրբեջանական
աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, բողոքի ակցիա, ծնող, պատգամավոր, ոստիկան, видео, սահման, կրակոց, հայ-ադրբեջանական
Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին
09:23 14.09.2022 (Թարմացված է: 10:20 14.09.2022) Ակցիայի մասնակիցները փորձում են ԱԺ մուտքի թույլտվություն ստանալ։
Ոստիկանները ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անող ծնողներին (44–օրյա պատերազմում զոհվածների) և նրանց աջակիցներին թույլ չտվեցին մոտենալ ԱԺ շենքի ծառայողական մուտքին և խոսել պատգամավորների հետ։
Հայտնել ենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ ընդունարան, որպեսզի ԱԺ մուտք գործելու թույլտվություն ստանան։
Նշենք, որ երեկ նույնպես զոհվածների ծնողներն ակցիա էին կազմակերպել։ Նրանք Փաշինյանին մեղադրում են Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Ծնողները մտադիր են շրջափակել Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր 16։30–ին պետք է շարունակվի ԱԺ հերթական նիստը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: