https://arm.sputniknews.ru/20220914/sahmanin-pvokhhradzgutjan-intensivutjunn-eapes-tulacel-e-hh-pn-mamuli-qartughar-48254283.html
Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած տեղերում հրաձգության ինտենսիվությունը թուլացել է
Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած տեղերում հրաձգության ինտենսիվությունը թուլացել է
Sputnik Արմենիա
Արամ Թորոսյանը վստահեցնում է, որ հակառակորդն արժանի պատասխան է ստանում։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T12:48+0400
2022-09-14T12:48+0400
2022-09-14T13:04+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սահման
կրակոց
սյունիք
վայոց ձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1772/14/17721429_0:64:1025:640_1920x0_80_0_0_f62812c2a4eeb1be191375c77e1b4765.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 12-ի դրությամբ բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։ Նման տեղեկություն հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։Նրա խոսքով` Ադրբեջանի ՊՆ–ն, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիք տարածելու իր գործելաոճին, հայտարարություն է տարածել` իբր գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։Սա, նշեց նա, հերթական ապատեղեկատվությունն է, որը ծառայում է որպես տեղեկատվական հենք` ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։Նա հիշեցրեց նաև, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ–ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ–ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն` թիրախավորելով, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։Թորոսյանի խոսքով` հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում` կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
սյունիք
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1772/14/17721429_0:0:911:683_1920x0_80_0_0_db8e50e463d6c16f8bb7deff901f278a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), սահման, կրակոց, սյունիք, վայոց ձոր
հհ պաշտպանության նախարարություն (պն), սահման, կրակոց, սյունիք, վայոց ձոր
Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած տեղերում հրաձգության ինտենսիվությունը թուլացել է
12:48 14.09.2022 (Թարմացված է: 13:04 14.09.2022) Արամ Թորոսյանը վստահեցնում է, որ հակառակորդն արժանի պատասխան է ստանում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 12-ի դրությամբ բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։ Նման տեղեկություն հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ ՀՀ ԶՈւ–ն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված պարտականությունները»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ՊՆ–ն, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիք տարածելու իր գործելաոճին, հայտարարություն է տարածել` իբր գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։
Սա, նշեց նա, հերթական ապատեղեկատվությունն է, որը ծառայում է որպես տեղեկատվական հենք` ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Նա հիշեցրեց նաև, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ–ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ–ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն` թիրախավորելով, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։
Թորոսյանի խոսքով` հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում` կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: