https://arm.sputniknews.ru/20220914/rd-n-amen-inch-kani-haj-adrbejanakan-sahmanin-hradadari-hastatman-hamar-dumaji-pvokhkhvosnak-48260013.html
ՌԴ-ն ամեն ինչ կանի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հաստատման համար. Դումայի փոխխոսնակ
ՌԴ-ն ամեն ինչ կանի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հաստատման համար. Դումայի փոխխոսնակ
Sputnik Արմենիա
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը վստահեցրել է, որ ռուսական կողմը կշարունակի հետևել իրավիճակին և դիվանագիտական բոլոր ալիքները գործի կդնի իրավիճակը... 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T14:12+0400
2022-09-14T14:12+0400
2022-09-14T14:26+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հրետակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48267206_0:75:1600:975_1920x0_80_0_0_7227d314f8c2973a6c85be89c25755a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հաստատվի։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Սուխում–Ցխինվալ–Երևան տեսակապի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, լիբերալ-դեմոկրատական խմբակցության անդամ Բորիս Չերնիշովը։Նա հավելել է, որ հակամարտության առաջին իսկ ժամերից կողմերը ԱԳՆ-ի և ՀԱՊԿ–ի գծով փոխգործակցություն են հաստատել։ Ռուսաստանի ղեկավարությունը, ըստ նրա, արդեն միջնորդական ջանքեր է գործադրել հրադադարի հաստատման համար։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48267206_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c62df1c95387b6f5d5ba8e5bb62c76d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հրետակոծություն
ռուսաստան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հրետակոծություն
ՌԴ-ն ամեն ինչ կանի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հաստատման համար. Դումայի փոխխոսնակ
14:12 14.09.2022 (Թարմացված է: 14:26 14.09.2022) ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը վստահեցրել է, որ ռուսական կողմը կշարունակի հետևել իրավիճակին և դիվանագիտական բոլոր ալիքները գործի կդնի իրավիճակը կարգավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հաստատվի։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Սուխում–Ցխինվալ–Երևան տեսակապի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, լիբերալ-դեմոկրատական խմբակցության անդամ Բորիս Չերնիշովը։
Նա հավելել է, որ հակամարտության առաջին իսկ ժամերից կողմերը ԱԳՆ-ի և ՀԱՊԿ–ի գծով փոխգործակցություն են հաստատել։ Ռուսաստանի ղեկավարությունը, ըստ նրա, արդեն միջնորդական ջանքեր է գործադրել հրադադարի հաստատման համար։
«Հույս ունենք, որ հարցը կլուծվի, և հրաձգությունները կդադարեն։ Մենք կշարունակենք հետևել իրավիճակին և դիվանագիտական բոլոր ալիքները գործի կդնենք իրավիճակը կարգավորելու համար», – հայտարարել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը
ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ
Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։