https://arm.sputniknews.ru/20220914/petq-e-razmakan-drutjun-mtcvi-mvobilizacia-irakanacvi-sejran-ohanjan-48263542.html
Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի. Սեյրան Օհանյան
Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
Հանրությաննընդդիմադիր գործիչը հանդարտության կոչ արեց` հորդորելով հետևել միայն պաշտոնական լուրերին։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T14:54+0400
2022-09-14T14:54+0400
2022-09-14T14:56+0400
սեյրան օհանյան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
զորահավաք
հայաստան
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41553627_0:0:1600:901_1920x0_80_0_0_81313abc5df5f0116f356b4a132ed30e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական դրություն հայտարարելու որոշումը պետք է կայացնի իշխանությունը` գնահատելով առկա իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։Ըստ նրա` երկրի ապագայի մասին մտածող իշխանությունները, կառավարությունը պետք է արագ ինչ–որ բան ձեռնարկեն։Նախկին նախարարը համոզմունք հայտնեց, որ երբ երկրի սահմաններում լարվածություն է, անընդհատ խոսվում է հակառակորդի գործողությունների մասին, ապա տրամաբանական է, որ երկրի ներսում ևս պետք է լարվածություն լինի։Նա նաև հայտնեց, որ իր տեղեկություններով` սահմանին ՀՀ զինվորները, զինվորականներն ու կամավորականներն ուղղակի հերոսակա ն գործողություններ են իրականացնում, ինչի շնորհիվ, ըստ նրաունեցած տեղեկությունների, շատ տեղերում իրադրությունը վերահսկում է հայկական բանակը։Ադրբեջանը չի դադարեցնում հարձակումները. Ալեն Սիմոնյանը դիմել է միջազգային գործընկերներին«Բայց մարտական գործողությունները դրականի հետ միասին նաև թերություններ են ունենում։ Այդ թերությունների մասին մենք չգիտենք։ Դրանց մասին պետք է ներկայացնեն պաշտոնատար անձինք»,– ասաց Օհանյանը։Հանրությաննընդդիմադիր գործիչը հանդարտության կոչ արեց` հորդորելով հետևել միայն պաշտոնական լուրերին։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41553627_96:0:1516:1065_1920x0_80_0_0_02b762948acafa0b9a7559d18b31a937.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, զորահավաք, հայաստան, «հայաստան» դաշինք
սեյրան օհանյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, զորահավաք, հայաստան, «հայաստան» դաշինք
Պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի. Սեյրան Օհանյան
14:54 14.09.2022 (Թարմացված է: 14:56 14.09.2022) Հանրությաննընդդիմադիր գործիչը հանդարտության կոչ արեց` հորդորելով հետևել միայն պաշտոնական լուրերին։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական դրություն հայտարարելու որոշումը պետք է կայացնի իշխանությունը` գնահատելով առկա իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա` երկրի ապագայի մասին մտածող իշխանությունները, կառավարությունը պետք է արագ ինչ–որ բան ձեռնարկեն։
«Իմ անձնական կարծիքն այն է, որ, իհարկե, պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա իրականացվի` առաջնագծում համալրում իրականացնելու ու բանակին թիկունք կանգնելու համար»,– ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը համոզմունք հայտնեց, որ երբ երկրի սահմաններում լարվածություն է, անընդհատ խոսվում է հակառակորդի գործողությունների մասին, ապա տրամաբանական է, որ երկրի ներսում ևս պետք է լարվածություն լինի։
«Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքն ու լարված իրավիճակը հավասարաչափ պետք է բաշխված լինեն` սկսած սահմանից, վերջացրած երկրի ղեկավարությունից»,– ասաց Օհանյանը։
Նա նաև հայտնեց, որ իր տեղեկություններով` սահմանին ՀՀ զինվորները, զինվորականներն ու կամավորականներն ուղղակի հերոսակա ն գործողություններ են իրականացնում, ինչի շնորհիվ, ըստ նրաունեցած տեղեկությունների, շատ տեղերում իրադրությունը վերահսկում է հայկական բանակը։
«Բայց մարտական գործողությունները դրականի հետ միասին նաև թերություններ են ունենում։ Այդ թերությունների մասին մենք չգիտենք։ Դրանց մասին պետք է ներկայացնեն պաշտոնատար անձինք»,– ասաց Օհանյանը։
Հանրությաննընդդիմադիր գործիչը հանդարտության կոչ արեց` հորդորելով հետևել միայն պաշտոնական լուրերին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: