https://arm.sputniknews.ru/20220914/parizn-azdakner-e-ugharkum-vor-patrast-e-arcakhi-harcvov-verakangnel-eahk-mkhn-rd-agn-48258530.html
Փարիզն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Արցախի հարցով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ–ն. ՌԴ ԱԳՆ
Փարիզն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Արցախի հարցով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ–ն. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երաշխիքներ չկան, որ ապագայում ֆրանսիական և ամերիկյան կողմերը կրկին չեն արգելափակի ԵԱՀԿ ՄԽ–ի աշխատանքը։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T13:39+0400
2022-09-14T13:39+0400
2022-09-14T13:45+0400
եահկ մինսկի խումբ
փարիզ
ռուսաստան
մոսկվա
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/290/66/2906646_0:143:3133:1905_1920x0_80_0_0_758d268b51279633fe51748f4e47c115.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի– Sputnik. Փարիզն ազդակներ է ուղարկում արցախյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ–ի գծով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, միևնույն ժամանակ երաշխիքներ չկան, որ Ֆրանսիան և ԱՄՆ–ն կրկին չեն արգելափակի այդ հարթակի աշխատանքը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կաթվածահար էր եղել այն բանից հետո, երբ ամերիկյան և ֆրանսիական համանախագահներն այս տարվա փետրվարի 24-ին առանց նախնական ծանուցման և խորհրդակցությունների «սառեցրել» էին փոխգործակցությունը ՌԴ գործընկերոջ հետ։Նրա խոսքով` ռուսական կողմը միևնույն ժամանակ մինչ հիմա մատչելի պարզաբանումներ չի ստացել հարթակի աշխատանքի արգելափակման պատճառների վերաբերյալ։Արցախի ՄԻՊ–ը ԵԱՀԿ ՄԽ–ին զեկույց է ուղարկել ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման մասին«Երաշխիքներ ևս չկան, որ նման ապակառուցողական ակցիաներ ապագայում չեն կրկնվի հերթական հորինված պատրվակով», – հավելել է Գոնչարը։Նա հիշեցրել է նաև, որ միջնորդը հաջողության հասնելու շանսեր ունի, եթե նրա ծառայություններով հետաքրքրված են այս կամ այն վեճի բոլոր կողմերը։ Ըստ Գոնչարի, սակայն, նման կոնսենսուս չի եղել։Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ–ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» շրջանակում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ արցախյան հարցի կարգավորման հարցում անհրաժեշտ է կիրառել խմբի փորձը։
փարիզ
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/290/66/2906646_200:0:2931:2048_1920x0_80_0_0_e424ef5ac14c2bd71abd6252201e784f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ մինսկի խումբ, փարիզ, ռուսաստան, մոսկվա, արցախ, ղարաբաղյան հակամարտություն
եահկ մինսկի խումբ, փարիզ, ռուսաստան, մոսկվա, արցախ, ղարաբաղյան հակամարտություն
Փարիզն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Արցախի հարցով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ–ն. ՌԴ ԱԳՆ
13:39 14.09.2022 (Թարմացված է: 13:45 14.09.2022) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երաշխիքներ չկան, որ ապագայում ֆրանսիական և ամերիկյան կողմերը կրկին չեն արգելափակի ԵԱՀԿ ՄԽ–ի աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի– Sputnik. Փարիզն ազդակներ է ուղարկում արցախյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ–ի գծով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, միևնույն ժամանակ երաշխիքներ չկան, որ Ֆրանսիան և ԱՄՆ–ն կրկին չեն արգելափակի այդ հարթակի աշխատանքը։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կաթվածահար էր եղել այն բանից հետո, երբ ամերիկյան և ֆրանսիական համանախագահներն այս տարվա փետրվարի 24-ին առանց նախնական ծանուցման և խորհրդակցությունների «սառեցրել» էին փոխգործակցությունը ՌԴ գործընկերոջ հետ։
«Եռյակի» աշխատանքի հիմնական սկզբունքի` կոնսենսուսի կանոնի նման կոպիտ խախտում ԵԱՀԿ ՄԽ–ի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ է եղել։ Որոշ ժամանակ անց Փարիզից շրջանցիկ ազդակներ են ստացվել համանախագահների գծով շփումները վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ, կարծես ոչինչ չի եղել», – ասել է ՌԴ դիվանագետը։
Նրա խոսքով` ռուսական կողմը միևնույն ժամանակ մինչ հիմա մատչելի պարզաբանումներ չի ստացել հարթակի աշխատանքի արգելափակման պատճառների վերաբերյալ։
«Երաշխիքներ ևս չկան, որ նման ապակառուցողական ակցիաներ ապագայում չեն կրկնվի հերթական հորինված պատրվակով», – հավելել է Գոնչարը։
Նա հիշեցրել է նաև, որ միջնորդը հաջողության հասնելու շանսեր ունի, եթե նրա ծառայություններով հետաքրքրված են այս կամ այն վեճի բոլոր կողմերը։ Ըստ Գոնչարի, սակայն, նման կոնսենսուս չի եղել։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է կախված լինի արևմտյան խաղացողների քմահաճույքներից։ Մենք Բաքվի և Երևանի հետ համատեղ աշխատելու ընդարձակ դաշտ ունենք մեր առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում», – կարծում է նա։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ–ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» շրջանակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպման ընթացքում
հայտարարել էր, որ արցախյան հարցի կարգավորման հարցում անհրաժեշտ է կիրառել խմբի փորձը։