https://arm.sputniknews.ru/20220914/mer-inqnishkhanutjuny-chenq-patrastvum-sakarkman-ararka-dardznel-pashinjan-48301112.html
Մեր ինքնիշխանությունը չենք պատրաստվում սակարկման առարկա դարձնել. Փաշինյան
Մեր ինքնիշխանությունը չենք պատրաստվում սակարկման առարկա դարձնել. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է համապարփակ լուծման գնալ։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T22:15+0400
2022-09-14T22:15+0400
2022-09-14T22:18+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48217778_0:142:1600:1042_1920x0_80_0_0_87b6d111681924e286e8ade53fd6ea76.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ոչ մի թուղթ իր սեղանին չկա, որն ինքը ստորագրել է կամ պատրաստվում է ստորագրել։ Այս մասին նա հայտնեց «Ֆեյսբուքի» իր ուղիղ եթերում։Խորհրդարանում Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։Նա ընդգծեց, որ հայրենիքի դեմ իրենք ոչ մի քայլ չեն արել և չեն անի։ Վերջինս կոչ արեց քաղաքացիներին համախմբվել պետականության շուրջ և չտրվել մանիպուլյացիաների։Հավելենք, որ այս պահին խորհրդարանի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքված, նրանք դժգոհ են Փաշինյանի հայտարարությունից և պահանջում են նրա հրաժարականը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48217778_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bc539d1fe1b45b0bcd845623a67e3397.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Մեր ինքնիշխանությունը չենք պատրաստվում սակարկման առարկա դարձնել. Փաշինյան
22:15 14.09.2022 (Թարմացված է: 22:18 14.09.2022) ՀՀ վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է համապարփակ լուծման գնալ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ոչ մի թուղթ իր սեղանին չկա, որն ինքը ստորագրել է կամ պատրաստվում է ստորագրել։ Այս մասին նա հայտնեց «Ֆեյսբուքի» իր ուղիղ եթերում։
«Իմ սեղանին այսօր ոչ մի թուղթ չկա։ Առաջիկա օրերին էլ նման բան նախատեսված չէ։ Նախագիծ էլ չկա, որը պետք է կա'մ ստորագրեմ, կա'մ չստորագրեմ։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք համապարփակ լուծման գնալ։ Իմ այսօրվա հայտարարության իմաստն այն է, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել և միշտ էլ ասել ենք, որ այդ օրակարգի իրագործումը կախված չէ միայն մի կողմից։ Մենք պատրաստ ենք խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Միջանցքով կլինի, թե այլ կերպ, մեր ինքնիշխանությունը չենք պատրաստվում սակարկման առարկա դարձնել»,– ասաց Փաշինյանը։
Խորհրդարանում
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
Նա ընդգծեց, որ հայրենիքի դեմ իրենք ոչ մի քայլ չեն արել և չեն անի։ Վերջինս կոչ արեց քաղաքացիներին համախմբվել պետականության շուրջ և չտրվել մանիպուլյացիաների։
Հավելենք, որ այս պահին խորհրդարանի դիմաց
բազմաթիվ մարդիկ են հավաքված, նրանք դժգոհ են Փաշինյանի հայտարարությունից և պահանջում են նրա հրաժարականը։