00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԿԽՄԿ–ն տեղեկացված է հայ զինվորների մարմինները Երևանին հանձնելու Բաքվի մտադրության մասին

© Sputnik / David GalstyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2022
Բաժանորդագրվել
ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ, այդ թվում՝ զոհվածների մարմինների հանձնման հետ կապված հարցերով։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը տեղեկացվել է, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են միակողմանիորեն Երևանին հանձնել զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
Նշենք` պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ պատրաստ են 100 հայ զինծառայողի դի փոխանցել պաշտոնական Երևանին։
Ավելի վաղ ԿԽՄԿ–ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ պատրաստ է հանդես գալ որպես մարդասիրական չեզոք միջնորդ` այդ թվում զոհվածների մարմինները կողմերին փոխանցելու հարցերով։
«Այս փուլում այս և այլ հարցերի շուրջ ԿԽՄԿ–ն շարունակում է երկխոսել ներգրավված կողմերի հետ։ Ինչ վերաբերում է ԿԽՄԿ-ի միջնորդական դերի առումով հետագա ցանկացած գործողություններին, ապա այն կարող է գործի դրվել կողմերի համաձայնեցվածության և կառույցին դիմելու դեպքում»,– ասաց Ամատունին։
Նրա խոսքով` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը պատրաստ է և շարունակում է այս հարցի շուրջ քննարկումները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Լրահոս
0