https://arm.sputniknews.ru/20220914/kartsum-em-hapki-ditvordakan-araqelutjuny-hajastan-kzhamani-vaghy-mirzvojan-48271168.html
Կարծում եմ` ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը. Միրզոյան
Կարծում եմ` ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը նշեց, թե միջազգային արձագանքը մեծամասամբ բավականին հասցեական էր։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T16:48+0400
2022-09-14T16:48+0400
2022-09-14T16:51+0400
արարատ միրզոյան
ադրբեջան
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի վաղը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։«ՀԱՊԿ–ին ուղղված մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է, և որոշվել է դիտորդական առաքելություն ուղարկել։ Հուսով ենք, որ առաքելությունը վաղը կժամանի Հայաստան։ Նման նիստ ՀՀ–ի դիմումով չէր եղել դեռ»,–ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ադրբեջան, հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արարատ միրզոյան, ադրբեջան, հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Կարծում եմ` ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի վաղը. Միրզոյան
16:48 14.09.2022 (Թարմացված է: 16:51 14.09.2022) Արարատ Միրզոյանը նշեց, թե միջազգային արձագանքը մեծամասամբ բավականին հասցեական էր։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի վաղը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀԱՊԿ–ին ուղղված մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է, և որոշվել է դիտորդական առաքելություն ուղարկել։ Հուսով ենք, որ առաքելությունը վաղը կժամանի Հայաստան։ Նման նիստ ՀՀ–ի դիմումով չէր եղել դեռ»,–ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին` Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում միջազգային արձագանքը մեծամասամբ բավականին հասցեական էր։ Չնայած, ըստ նրա, որոշ երկրների դեպքում ոչ այնքան հասցեական էր, ինչ մենք կկամենայինք։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: