https://arm.sputniknews.ru/20220914/inch-kanenq-30-hazar-orum-qris-hedfildn-apacucel-e-hajkakan-asacvatsqy-48070641.html
Ի՞նչ կանենք 30 հազար օրում․ Քրիս Հեդֆիլդն ապացուցել է հայկական ասացվածքը
Ի՞նչ կանենք 30 հազար օրում․ Քրիս Հեդֆիլդն ապացուցել է հայկական ասացվածքը
Sputnik Արմենիա
Տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդին պետք չէ ներկայացնել. նրան լավ գիտեն, քանի որ նա ղեկավարել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմը: Այժմ նա ուսանողների, մենեջերների և... 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T08:55+0400
2022-09-14T08:55+0400
2022-09-14T08:55+0400
տիեզերք
տիեզերագնաց
սթարմուս
կանադա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47974570_0:0:1600:901_1920x0_80_0_0_444dfa5bb875ebfdd009e85e9262ac82.jpg
Տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդին պետք չէ ներկայացնել. նրան լավ գիտեն, քանի որ նա ղեկավարել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմը: Այժմ նա ուսանողների, մենեջերների և միջազգային կազմակերպությունների հետ կիսվում է երկար տարիների աշխատանքային փորձով։ Ընդ որում, ինքն էլ չի դադարում սովորել։Տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդին պետք չէ ներկայացնել. նրան լավ գիտեն, քանի որ նա ղեկավարել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմը: Այժմ նա ուսանողների, մենեջերների և միջազգային կազմակերպությունների հետ կիսվում է երկար տարիների աշխատանքային փորձով։ Ընդ որում, ինքն էլ չի դադարում սովորել։Ինչպե՞ս կարելի է հաղթահարել վախը։ Ամենալավ տարբերակն է սովորել և իմանալ, թե ինչ պետք է անել։ Այս մասին նախկին տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը խոսում է իր գրքերում և ելույթներում։ Այդ մասին նա խոսել է նաև Երևանում կայացած Starmus գիտության և արվեստի փառատոնում, ինչպես նաև Sputnik Արմենիային տված հարցազրույցում:Հեդֆիլդը կարծում է, որ ռիսկի դեմ հիմնական հակաթույնն է լավ կարողանալ անել այն, ինչը ռիսկային է։«Ռիսկը չի փոխվում, դուք եք փոխվում։ Երբ դուք սովորում եք հեծանիվ քշել, դուք ապահովության համար անիվներ եք ավելացնում, ապա սովորում եք առանց դրանց քշել։ Հեծանիվը մնացել է նույնը, բայց դուք փոխվել եք. հիմա դուք քշել գիտեք», - ասում է նա։Կյանքը դույլումՕրերս Հեդֆիլդը եղավ Սևանա լճում։ Ասենք, ավելացնում է նա, հետո նա կուզենա Արարատ բարձրանալ։ Ի՞նչ է դրա համար պետք։ Պետք է լեռնագնացությամբ զբաղվել, ուսումնասիրել լեռնային կլիման և դրա ազդեցությունը, ունենալ լավ հանդերձանք, դառնալ լավ թիմի մաս։«Այսինքն, չի կարելի պարզապես երազել, պետք է ինչ-որ բան անել, որ երազանքն իրականանա», - ասում է նա:Անգլերենում չիրականացված ծրագրերի համար կա bucket list արտահայտությունը, այսինքն «դույլի ցուցակ»: Պատկերացրեք նպատակների ցանկը, որոնք դուք հետաձգում եք: Եվ հիմա պատկերացրեք, որ դուք ամբողջ կյանքում կրում եք այդ ցանկով թղթերով լի դույլը:«Երբ սովորում եք, հասկանում եք, թե որքան փոքր եք, որքան մեծ է աշխարհը, և այն իսկապես հետաքրքիր է», - ասում է Հեդֆիլդը:30 հազար օրՏարիներ շարունակ ծանր վտանգավոր աշխատանք կատարելով (փորձարկող օդաչու աշխատելու տարիներին Հեդֆիլդը մի քանի ընկերների է կորցրել), նա հասկացել է, որ պետք չէ սպասել վաղվա օրվան՝ կյանքով ուրախանալու համար:«Եթե ես տարիներով սպասեի, մինչև տիեզերագնաց դառնայի, և ուրախությունս թողնեի վաղվա, երջանիկ չէի լինի։ Բայց չէ որ յուրաքանչյուր 23 ժամը, 56 րոպեն և 4 վայրկյանը մեկ սկսվում է մոլորակի նոր շրջադարձը, նոր օրը, և մենք ունենք 30 հազար օրվա պաշար», - ասում է նա։Հայկական իմաստությունըՀայկական ասացվածքը, որ քանի լեզու գիտես, այդքան մարդ ես, տիեզերագնացը փայլուն կերպով է կյանքի կոչել։«Ես տեսա, որ 7 տարի դպրոցում սովորելուց հետո չեմ կարողանում ֆրանսերեն խոսել։ Բայց հասկանում էի, որ մեզ մոտ՝ Կանադայում, կարևոր է ֆրանսերեն խոսել։ Սովորեցի այն, ու հետագայում նույնիսկ ծանոթներ ունեի, որոնք հատուկ ինձ մոտ էին գալիս ֆրանսերենը լավացնելու», - ասում է նա։33 տարեկանում սկսել է ռուսերեն սովորել: Բոլորովին այլ լեզու էր, այլ տառեր էին, մի խոսքով՝ դժվար էր: Բայց Հեդֆիլդը որոշել է՝ եթե տիեզերքի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցություն կա, ապա չի խանգարի գոնե մի քիչ ռուսերեն խոսել։ Աստղադիտակն ու «Բիթլզը»․ որն է Երևանում Մեյի հետ նվագող Գուլդմանի երիտասարդության գաղտնիքը«Միջազգային տիեզերակայան 35»-ի թռիչքի ավարտից 4 օր առաջ տիեզերանավում ամոնիումի արտահոսք է տեղի ունեցել: Այն վերացնելու համար ամերիկացի երկու տիեզերագնացներ պետք է բաց տիեզերք դուրս գային։ Պետք էր նրանց սկաֆանդր հագցնել, իսկ այդ գործողությունը բաղկացած է մոտ 400 քայլերից, որոնցից ոչ մեկում չի կարելի սխալվել։ Այդ աշխատանքը պետք է կատարեին ռուս տիեզերագնացներից մեկի հետ, որը գրեթե անգլերեն չէր խոսում։ Անձնակազմի կյանքը փաստացի փրկել է այն հանգամանքը, որ ինչ-որ ժամանակ Հեդֆիլդը որոշել էր ռուսերեն սովորել։Այստեղ հայերեն ասացվածքը լեզուների մասին պետք եկավ նաև լայն իմաստով, որը Հեդֆիլդը նկարագրել է իր գրքում և որը մենք կներկայացնենք։«Ինձ համար ամեն ինչ պարզ է. եթե ժամանակ ունեք, պատրաստվեք։ Այո, գուցե ինչ-որ բաներ, որը կսովորեք, դուք երբեք գործնականում չեք կիրառի: Բայց դա շատ ավելի լավ է, քան կանգնել խնդրի առջև ու չիմանալ՝ ինչից սկսել»:
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47974570_0:0:1596:1197_1920x0_80_0_0_2253552e36128f47c20851a344716cfc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
տիեզերք, տիեզերագնաց, սթարմուս, կանադա, հայաստան
տիեզերք, տիեզերագնաց, սթարմուս, կանադա, հայաստան
Տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդին պետք չէ ներկայացնել. նրան լավ գիտեն, քանի որ նա ղեկավարել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմը: Այժմ նա ուսանողների, մենեջերների և միջազգային կազմակերպությունների հետ կիսվում է երկար տարիների աշխատանքային փորձով։ Ընդ որում, ինքն էլ չի դադարում սովորել։
Տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդին պետք չէ ներկայացնել. նրան լավ գիտեն, քանի որ նա ղեկավարել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմը: Այժմ նա ուսանողների, մենեջերների և միջազգային կազմակերպությունների հետ կիսվում է երկար տարիների աշխատանքային փորձով։ Ընդ որում, ինքն էլ չի դադարում սովորել։
Ինչպե՞ս կարելի է հաղթահարել վախը։ Ամենալավ տարբերակն է սովորել և իմանալ, թե ինչ պետք է անել։ Այս մասին նախկին տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը խոսում է իր գրքերում և ելույթներում։ Այդ մասին նա խոսել է նաև Երևանում կայացած Starmus գիտության և արվեստի փառատոնում, ինչպես նաև
Sputnik Արմենիային տված հարցազրույցում:
Հեդֆիլդը կարծում է, որ ռիսկի դեմ հիմնական հակաթույնն է լավ կարողանալ անել այն, ինչը ռիսկային է։
«Ռիսկը չի փոխվում, դուք եք փոխվում։ Երբ դուք սովորում եք հեծանիվ քշել, դուք ապահովության համար անիվներ եք ավելացնում, ապա սովորում եք առանց դրանց քշել։ Հեծանիվը մնացել է նույնը, բայց դուք փոխվել եք. հիմա դուք քշել գիտեք», - ասում է նա։
Օրերս Հեդֆիլդը եղավ Սևանա լճում։ Ասենք, ավելացնում է նա, հետո նա կուզենա Արարատ բարձրանալ։ Ի՞նչ է դրա համար պետք։ Պետք է լեռնագնացությամբ զբաղվել, ուսումնասիրել լեռնային կլիման և դրա ազդեցությունը, ունենալ լավ հանդերձանք, դառնալ լավ թիմի մաս։
«Այսինքն, չի կարելի պարզապես երազել, պետք է ինչ-որ բան անել, որ երազանքն իրականանա», - ասում է նա:
Անգլերենում չիրականացված ծրագրերի համար կա bucket list արտահայտությունը, այսինքն «դույլի ցուցակ»: Պատկերացրեք նպատակների ցանկը, որոնք դուք հետաձգում եք: Եվ հիմա պատկերացրեք, որ դուք ամբողջ կյանքում կրում եք այդ ցանկով թղթերով լի դույլը:
«Չեմ կարծում, որ այդպես արժե ապրել։ Ես չեմ ուզում ափսոսանքով ու վախով կյանքս ապրել»,-ասում է տիեզերագնացը, սիրողական երաժիշտը, հայրը, իսկ վերջերս՝ նաև պապիկը։
«Երբ սովորում եք, հասկանում եք, թե որքան փոքր եք, որքան մեծ է աշխարհը, և այն իսկապես հետաքրքիր է», - ասում է Հեդֆիլդը:
Տարիներ շարունակ ծանր վտանգավոր աշխատանք կատարելով (փորձարկող օդաչու աշխատելու տարիներին Հեդֆիլդը մի քանի ընկերների է կորցրել), նա հասկացել է, որ պետք չէ սպասել վաղվա օրվան՝ կյանքով ուրախանալու համար:
«Եթե ես տարիներով սպասեի, մինչև տիեզերագնաց դառնայի, և ուրախությունս թողնեի վաղվա, երջանիկ չէի լինի։ Բայց չէ որ յուրաքանչյուր 23 ժամը, 56 րոպեն և 4 վայրկյանը մեկ սկսվում է մոլորակի նոր շրջադարձը, նոր օրը, և մենք ունենք 30 հազար օրվա պաշար», - ասում է նա։
Հայկական ասացվածքը, որ քանի լեզու գիտես, այդքան մարդ ես, տիեզերագնացը փայլուն կերպով է կյանքի կոչել։
«Ես տեսա, որ 7 տարի դպրոցում սովորելուց հետո չեմ կարողանում ֆրանսերեն խոսել։ Բայց հասկանում էի, որ մեզ մոտ՝ Կանադայում, կարևոր է ֆրանսերեն խոսել։ Սովորեցի այն, ու հետագայում նույնիսկ ծանոթներ ունեի, որոնք հատուկ ինձ մոտ էին գալիս ֆրանսերենը լավացնելու», - ասում է նա։
33 տարեկանում սկսել է ռուսերեն սովորել: Բոլորովին այլ լեզու էր, այլ տառեր էին, մի խոսքով՝ դժվար էր: Բայց Հեդֆիլդը որոշել է՝ եթե տիեզերքի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցություն կա, ապա չի խանգարի գոնե մի քիչ ռուսերեն խոսել։
«Միջազգային տիեզերակայան 35»-ի թռիչքի ավարտից 4 օր առաջ տիեզերանավում ամոնիումի արտահոսք է տեղի ունեցել: Այն վերացնելու համար ամերիկացի երկու տիեզերագնացներ պետք է բաց տիեզերք դուրս գային։ Պետք էր նրանց սկաֆանդր հագցնել, իսկ այդ գործողությունը բաղկացած է մոտ 400 քայլերից, որոնցից ոչ մեկում չի կարելի սխալվել։ Այդ աշխատանքը պետք է կատարեին ռուս տիեզերագնացներից մեկի հետ, որը գրեթե անգլերեն չէր խոսում։ Անձնակազմի կյանքը փաստացի փրկել է այն հանգամանքը, որ ինչ-որ ժամանակ Հեդֆիլդը որոշել էր ռուսերեն սովորել։
Այստեղ հայերեն ասացվածքը լեզուների մասին պետք եկավ նաև լայն իմաստով, որը Հեդֆիլդը նկարագրել է իր գրքում և որը մենք կներկայացնենք։
«Ինձ համար ամեն ինչ պարզ է. եթե ժամանակ ունեք, պատրաստվեք։ Այո, գուցե ինչ-որ բաներ, որը կսովորեք, դուք երբեք գործնականում չեք կիրառի: Բայց դա շատ ավելի լավ է, քան կանգնել խնդրի առջև ու չիմանալ՝ ինչից սկսել»: