https://arm.sputniknews.ru/20220914/hrvomi-papy-kvoch-e-arel-aghvotel-adrbejani-ev-hajastani-mijev-khaghaghutjan-hamar-48277390.html
Հռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար
Հռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար
Sputnik Արմենիա
Քահանայապետը կարևոր է համարում, որ «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»: 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T17:23+0400
2022-09-14T17:23+0400
2022-09-14T17:27+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հռոմի պապ
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
հայաստան
ադրբեջան
սահման
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_0:0:3087:1737_1920x0_80_0_0_65b979c1564c9745d7ecea9c23201c22.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նուր-Սուլթանում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, հայտնում է Sputnik Ղազախստանը:Նա կոչ է արել շարունակել աղոթել «այդ երկրներում» խաղաղ կարգավորման համար, որպեսզի «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Վիրավորների թիվ չի հաղորդվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_172:0:2903:2048_1920x0_80_0_0_5ccf029c98a1cbd092b6fca5ff5b51ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց
հռոմի պապ, հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց
Հռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար
17:23 14.09.2022 (Թարմացված է: 17:27 14.09.2022) Քահանայապետը կարևոր է համարում, որ «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նուր-Սուլթանում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, հայտնում է Sputnik Ղազախստանը:
«Անհանգստությամբ տեղեկացա, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,-ասել է Հռոմի պապը:
Նա կոչ է արել շարունակել աղոթել «այդ երկրներում» խաղաղ կարգավորման համար, որպեսզի «համաձայնությունը գերակայի հակամարտությունների նկատմամբ»:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Վիրավորների թիվ չի հաղորդվում։