https://arm.sputniknews.ru/20220914/hh-pn-n-krkin-hordorum-e-tesanjuter-chhraparakel-martakan-gortsoghutjunneri-gvotuc-48251604.html
ՀՀ ՊՆ-ն կրկին հորդորում է տեսանյութեր չհրապարակել մարտական գործողությունների գոտուց
ՀՀ ՊՆ-ն կրկին հորդորում է տեսանյութեր չհրապարակել մարտական գործողությունների գոտուց
Sputnik Արմենիա
Դրանով հակառակորդին ի ցույց է դրվում, մասնավորապես, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T12:01+0400
2022-09-14T12:01+0400
2022-09-14T12:02+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
պատերազմ
կոչ
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_0:85:1600:985_1920x0_80_0_0_28198a312017b5438f18680b9b69ff8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5cbe2576c83148d16e1abf8ce2bd7df3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), պատերազմ, կոչ
հհ պաշտպանության նախարարություն (պն), պատերազմ, կոչ
ՀՀ ՊՆ-ն կրկին հորդորում է տեսանյութեր չհրապարակել մարտական գործողությունների գոտուց
12:01 14.09.2022 (Թարմացված է: 12:02 14.09.2022) Դրանով հակառակորդին ի ցույց է դրվում, մասնավորապես, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,-հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։