https://arm.sputniknews.ru/20220914/hajastany-chi-karvogh-hapki-mej-chlinel-sejran-ohanjan-48265677.html
Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել. Սեյրան Օհանյան
Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
Նախկին նախարարն առաջարկեց սպասել ՀԱՊԿ ներկայացուցիչների հայաստանյան այցին ու իրավիճակի վերաբերյալ նրանց գնահատականին։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T15:16+0400
2022-09-14T15:16+0400
2022-09-14T15:20+0400
սեյրան օհանյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ադրբեջան
հայաստան
սահման
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28552119_0:0:1600:901_1920x0_80_0_0_b0c30fb3f6d52baa66acf73bd76067e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պտասխանելով անվտանգության այդ կառույցի արդյունավետության մասին հարցին։Նախկին նախարարը դժվարացավ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ–ի որոշումը կապված Հայաստանի դիմումի հետ` առաջարկելով սպասել ՀԱՊԿ ներկայացուցիչների Հայաստան կատարելիք այցին ու իրավիճակի վերաբերյալ նրանց գհանատականին։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28552119_214:0:1569:1016_1920x0_80_0_0_2c5c457735f570c3ed33880cd6445726.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, հայաստան, սահման, կրակոց
սեյրան օհանյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, հայաստան, սահման, կրակոց
Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել. Սեյրան Օհանյան
15:16 14.09.2022 (Թարմացված է: 15:20 14.09.2022) Նախկին նախարարն առաջարկեց սպասել ՀԱՊԿ ներկայացուցիչների հայաստանյան այցին ու իրավիճակի վերաբերյալ նրանց գնահատականին։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պտասխանելով անվտանգության այդ կառույցի արդյունավետության մասին հարցին։
«Հայաստանը չի կարող այդ կառույցի մեջ չլինել, որովհետև ՀԱՊԿ–ը նաև մեր աշխարհագրությանն է մոտ, որովհետև մենք նաև տարածաշրջանի հետ կապված հավաքական անվտանգության խնդիրներ ունենք։ Ես միշտ ասում եմ, որ ՀԱՊԿ–ի ու ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների հիմքում առաջին հերթին ընկած է մեր աշխարհագրությունն ու մեր մնացած բոլոր հարաբերությունները` ռազմավարական գործընկերությունը, պատմությունը, մշակույթը և այլն»,– ասասց Օհանյանը։
Նախկին նախարարը դժվարացավ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ–ի որոշումը կապված Հայաստանի դիմումի հետ` առաջարկելով սպասել ՀԱՊԿ ներկայացուցիչների Հայաստան կատարելիք այցին ու իրավիճակի վերաբերյալ նրանց գհանատականին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: