https://arm.sputniknews.ru/20220914/hajastann-ir-erkinqy-chi-pakel-adrbejanakan-u-turqakan-inqnatirneri-hamar-qaghaviacia-48267653.html
Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հետաքրքրվել է` ինչով է պայմանավորված, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռները երեկվանից շրջանցում են ՀՀ... 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T15:35+0400
2022-09-14T15:35+0400
2022-09-14T15:36+0400
հայաստան
ադրբեջան
քաղավիացիա
ինքնաթիռ
չվերթ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629454_0:37:1600:937_1920x0_80_0_0_ae8b529b1636030e013816498703d2cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն իր օդային տարածքը փակելու որոշում չի կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։«Հայաստանի կողմից օդային տարածքը փակելու որոշում չի կայացվել»,– ասաց նա։Ինչ վերաբերում է երեկվանից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների` ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկություններին, մեր զրուցակիցը չհերքեց դրանք` միաժամանակ ասելով, որ դա թերևս այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները, հավելելով հայաստանյան լրատվամիջոցի տեղեկությունները, հայտնել էին, որ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։Այսպես` ադրբեջանական axar.az կայքը գրում է, որ Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթն այսօր տեղի է ունեցել՝ օգտագործելով Իրանի և Վրաստանի օդային տարածքները։Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով, որը վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն էր։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629454_0:0:1423:1067_1920x0_80_0_0_dd338e447119b6d778cebfe594f1c213.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, քաղավիացիա, ինքնաթիռ, չվերթ, թուրքիա
հայաստան, ադրբեջան, քաղավիացիա, ինքնաթիռ, չվերթ, թուրքիա
Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
15:35 14.09.2022 (Թարմացված է: 15:36 14.09.2022) Sputnik Արմենիան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հետաքրքրվել է` ինչով է պայմանավորված, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռները երեկվանից շրջանցում են ՀՀ օդային տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն իր օդային տարածքը փակելու որոշում չի կայացրել։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։
«Հայաստանի կողմից օդային տարածքը փակելու որոշում չի կայացվել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է երեկվանից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների` ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկություններին, մեր զրուցակիցը չհերքեց դրանք` միաժամանակ ասելով, որ դա թերևս այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։
Տեղեկացնենք`
Hetq.am-ը հայտնել էր, որ Բաքվից Նախիջևան թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռները սեպտեմբերի 12-ին իրենց թռիչքներն իրականացրել էին Իրանի օդային տարածքով` շրջանցելով Հայաստանի երկինքը։
Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները, հավելելով հայաստանյան լրատվամիջոցի տեղեկությունները, հայտնել էին, որ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։
Այսպես` ադրբեջանական
axar.az կայքը գրում է, որ Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթն այսօր տեղի է ունեցել՝ օգտագործելով Իրանի և Վրաստանի օդային տարածքները։
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով, որը վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն էր։