https://arm.sputniknews.ru/20220914/gnacel-e-meqenan-beri-tshnamin-krakel-e-teghi-bnakichy-tshakati-shrjanum-e-vnasvatsq-stacel-48264792.html
Գնացել է մեքենան բերի, թշնամին կրակել է. Տեղի բնակիչը ճակատի շրջանում է վնասվածք ստացել
Գնացել է մեքենան բերի, թշնամին կրակել է. Տեղի բնակիչը ճակատի շրջանում է վնասվածք ստացել
Sputnik Արմենիա
Տեղ համայնքի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում` վիրահատությունից հետո տղամարդը գիտակցության է եկել։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T15:07+0400
2022-09-14T15:07+0400
2022-09-14T15:09+0400
սյունիք
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
տեղ
գյուղացի
վիրավոր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35354823_0:104:1600:1004_1920x0_80_0_0_1562770e7f796ca81e4fd47110a3d82e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական 4 վիրավորներից մեկը Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ է։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` համագյուղացին վիրավորում է ստացել ճակատի շրջանում։Նրա խոսքով՝ ադրբեջանցիները շարունակում են կրակել համայնքի ուղղությամբ, չնայած փոխհրաձգության ինտենսիվությունը նվազել է։Նշենք, որ ՄԻ պաշտպանը հայտնել էր` Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, նրանցից երկուսին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան։
սյունիք
տեղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35354823_94:0:1518:1068_1920x0_80_0_0_dd0a2541f667c110d9bfeb2901fc3eb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, տեղ, գյուղացի, վիրավոր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց
սյունիք, տեղ, գյուղացի, վիրավոր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց
Գնացել է մեքենան բերի, թշնամին կրակել է. Տեղի բնակիչը ճակատի շրջանում է վնասվածք ստացել
15:07 14.09.2022 (Թարմացված է: 15:09 14.09.2022) Տեղ համայնքի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում` վիրահատությունից հետո տղամարդը գիտակցության է եկել։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական 4 վիրավորներից մեկը Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ է։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` համագյուղացին վիրավորում է ստացել ճակատի շրջանում։
«Վիրավորում ստացածը 30-35 տարեկան տղամարդ է` Արթուր Մարությանը։ Նա նախիրը Գորհայքի սարերից իջեցրել էր և հետ գնացել, որ մեքենան էլ իջեցնի, բայց ադրբեջանցիները կրակել են։ Սիսիանի հոսպիտալում վիրահատել են, հետո տեղափոխել Երևան։ Կյանքին վտանգ չի սպառնում` արդեն գիտակցության է եկել»,–ասաց Ղուլունցը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները շարունակում են կրակել համայնքի ուղղությամբ, չնայած փոխհրաձգության ինտենսիվությունը նվազել է։
Նշենք, որ ՄԻ պաշտպանը
հայտնել էր` Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, նրանցից երկուսին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը
ինտենսիվ հրետակոծության է ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ
Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։