00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ցանկացած ռազմական գործողության ժամանակ գլխավորն ազնվությունն է

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Պնդելով, թե այն ամենը, ինչ կատարվում է մեր սահանին, կազմակերպված էր և պայմանավորված Հայաստանի իշխանությունների հետ, մենք ի՞նչ ենք շահում՝ միայն հոգեկան բավարարվածություն և ինդուլգենցիա. եթե պայմանավորված էր, ես ի՞նչ կարող եմ անել։
Ճիշտ է, երբ հարցնում ես՝ բա հիմա ի՞նչ անենք, ոմանք առանց վարանելու պատասխանում են՝ փոխենք ղեկավարությանը։ Բայց կա՞ արդյոք որևէ երաշխիք, որ նոր իշխանությունն ավելի կարող է լինելու։
Դրական պատասխանի դեպքում անհրաժեշտ է կոնկրետ քաղաքական ուժ և կոնկրետ անուններ նշել։ Էդ մեկը ոչ ոք չի անում, և դա հասկանալի է. փորձե′ք որևէ անուն տալ՝ էնպիսի հարձակման կենթարկվեք, որ մյուս անգամ էլ երբեք նման սխալ բան չեք անի։
Ինչո՞ւ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը
Ու նաև բավական անհասկանալի են համախմբման կոչերը։ Նման հորդորները լսելիս ինձ մոտ միշտ հարց է առաջացել՝ կոնկրետ ի՞նչ պիտի անեմ համախմբվելու համար։ Բայց այդ կոչերն առնվազն հասկանալի են՝ հասարակ մարդիկ ուղիներ են փնտրում ստեղծված վիճակից դուրս գալու համար։ Ցավոք, մինչև հիմա ոչ մի ծրագիր չներկայացրեց իշխանությունը։ Խորհրդարանի ամբիոնից լսեցինք միայն մանրամասն վերլուծություն Ադրբեջանի գործողությունների ենթատեքստի մասին, մեր հետագա անելիքների մասին գրեթե ոչինչ չիմացանք։
Սակայն երբ ոմանք շարունակում են կրկնել տարիներ շարունակ հնչող առաջարկն իշխանափոխության վերաբերյալ, միշտ հիշում եմ, թե ինչպես ադրբեջանցիները սկսեցին մարտի դաշտում պարտություններ կրել հենց այն ժամանակ, երբ Բաքվում կռիվ էր ծավալվել աթոռների համար։ Եվ էլի մի զարմանալի երևույթ՝ համառորեն շարունակում ենք խոսել խաղաղության օրակարգի մասին և հավատացնել բոլորին, որ մենք այդ անհասկանալի օրակարգից չենք շեղվի։
Ցանկացած ռազմական գործողության ժամանակ գլխավորը ազնվությունն է
Համաձայնե′ք` խաղաղության գաղափարին նվիրվածության հռչակումը տրամաբանական է, երբ սահմաններին անդորր է տիրում։ Այսինքն՝ ուզում եմ պահպանել այդ անդորրը՝ փորձելով լեզու գտնել հարևանիս հետ։ Բայց շարունակել խոսել խաղաղության մասին այն ժամանակ, երբ հակառակորդը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել ողջ սահմանի երկայնքով ու հրետակոծում է քո դիրքերը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, կներեք, սա արդեն շատ դժվար է հասկանալ։
Էդ դեպքում բնական հարց է ծագում` բա ո՞րն է այն կարմիր գիծը, այն սահմանը, որից անդին արդեն անհնար է խոսել խաղաղության մասին այն դեպքում, երբ հարևանդ ուժ է կիրառում քո տանը տիրանալու համար։ Չէ՞ որ չի կարելի անվերջ միայն գնալ իրադարձությունների հետևից և արդարացնել կորուստներդ, ինչպես արել ենք մինչև հիմա։
Գրավե՞լ են Շուշին, էդպես էլ պիտի լիներ, քանզի դա «դժգույն ու դժբախտ քաղաք էր»։ Կտրել են Երևանը Կապանի հետ կապող ճանապա՞րհը, էդպես էլ պիտի լիներ, որովհետև այդ հատվածը «միշտ էլ պատկանել է Ադրբեջանին»։ Պարտություն ենք կրել պատերազմում։ Էդպես էլ պիտի լիներ, որովհետև նախկինները շարունակ թալանել են բանակը։
Չեմ ուզում տխուր կանխատեսումներ անել, բայց եթե հանկարծ մի օր պարզվի, որ Ադրբեջանն այդքան արագ կառուցեց Սյունիքը Արցախի հետ կապող ճանապարհը ոչ թե այդ կապն ապահովելու, այլ հիմնականում Ադրբեջանը Սյունիքի միջոցով Նախիջևանին միացնելու համար, չի բացառվում, որ կրկին կլսենք՝ էդպես էլ պիտի լիներ, չէ՞ որ մենք ինքներս տարբեր երթուղիներ ենք առաջարկել ադրբեջանցիներին, նրանք էլ այս մեկն են ընտրել։
Ընդհանրապես, ռազմագետները միակարծիք են մի հարցում՝ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա հարձակողական, թե պաշտպանական, ներառում է երեք բաղադրամաս՝ զինված ուժեր, քաղաքականություն և տնտեսություն։ Մեր զինված ուժերը, այսպես ասենք, փոխակերպման փուլում են՝ ունեինք զորակոչային բանակ, ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ բանակ։
Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը՝ չքավորների՞, թե՞ պրոֆեսիոնալների բանակ
Հարց է առաջանում՝ միթե հնարավոր չէր հետաձգել բարեփոխումների գործընթացը, մինչև ամեն ինչ հստակվեր մեր տարածաշրջանում։ Չէ՞ որ իսկի չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասում, բայց արդեն խոսում ենք այն մասին, որ նորակոչիկը կարող է 25 միլիոն դրամ մուծել և ազատվել ծառայությունից։
Քաղաքական ղեկավարության մասին ընդհանրապես չեմ ուզում ոչինչ ասել։ Դրա ժամանակը չէ։
Եվ վերջապես՝ տնտեսություն։
Իհարկե, շատ հաճելի է լսել, որ տնտեսական ազատությունը գնահատող ցուցակում մենք այժմ զբաղեցնում ենք 11-րդ տեղն աշխարհի ավելի քան 160 երկրների շարքում։ Միայն թե արժեր նաև ազնվորեն վերլուծել՝ իսկ որքանո՞վ է այդ պատվավոր 11-րդ տեղը նպաստել մեր բանակի մարտունակությանը և մեր առջև ծառացած բարդագույն խնդիրների լուծմանը։ Համաձայնեք՝ միանգամայն ճիշտ էր ասում ամերկացի պատմաբաններից մեկը՝ «Ուզո՞մ ես նվաճումների հասնել ռազմական բնագավառում՝ առաջին հերթին ազնիվ եղիր թե′ ինքդ քեզ, թե′ հանրության հետ»։
Սոթքն այս գիշեր - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանական հարձակումը սպասելի էր, սակայն նպատակն է անհայտ
Լրահոս
0