https://arm.sputniknews.ru/20220914/avanesjany-tesakcel-e-adrbejani-hretakvotsutjan-hetevanqvov-viravvorum-stacats-andzanc-48275955.html
Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց
Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց
Sputnik Արմենիա
Նախարարին ներկայացվել է վիրավորների առողջական վիճակը և բուժման ընթացքը: 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T17:12+0400
2022-09-14T17:12+0400
2022-09-14T17:14+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հհ առողջապահության նախարարություն
անահիտ ավանեսյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
սահման
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48275052_0:0:2048:1153_1920x0_80_0_0_2e7eddb495eccef23653b5f8bd044abd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:Նշվում է, որ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Վիրավորների թիվ չի հաղորդվում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48275052_0:0:2048:1537_1920x0_80_0_0_aa094c141995d35d153c4201bf3dae17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, անահիտ ավանեսյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սահման, կրակոց
հհ առողջապահության նախարարություն, անահիտ ավանեսյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սահման, կրակոց
Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց
17:12 14.09.2022 (Թարմացված է: 17:14 14.09.2022) Նախարարին ներկայացվել է վիրավորների առողջական վիճակը և բուժման ընթացքը:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նշվում է, որ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Վիրավորների թիվ չի հաղորդվում։