https://arm.sputniknews.ru/20220914/amn-n-adrbejanakan-gndakvotsutjunneri-zgali-vkajutjunner-e-tesnum-ned-prajs-48236002.html
ԱՄՆ-ն ադրբեջանական գնդակոծությունների զգալի վկայություններ է տեսնում. Նեդ Փրայս
ԱՄՆ-ն ադրբեջանական գնդակոծությունների զգալի վկայություններ է տեսնում. Նեդ Փրայս
Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T00:15+0400
2022-09-14T00:15+0400
2022-09-14T00:16+0400
ամն
հայաստան
ադրբեջան
նեդ փրայս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ադրբեջանական գնդակոծությունների զգալի վկայություններ է տեսնում, սակայն ձեռնպահ է մնացել հակամարտության սրման համար այս կամ այն կողմի վրա պատասխանատվություն դնելուց:«Մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների և հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ։ Սակայն ամենակարևորն այն է, որ երկու կողմերը հայտարարեն ռազմական գործողությունների դադարեցման և լարվածության թուլացման հանձնառության մասին»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:Նա նաև նշել է` ԱՄՆ–ի իշխանությունը Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար։«Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում ՝ Ռուսաստանին, կառուցողական կերպով օգտագործել իրենց ազդեցությունը ապաէսկալացիայի համար»,– ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, ադրբեջան, նեդ փրայս, ռուսաստան
ամն, հայաստան, ադրբեջան, նեդ փրայս, ռուսաստան
ԱՄՆ-ն ադրբեջանական գնդակոծությունների զգալի վկայություններ է տեսնում. Նեդ Փրայս
00:15 14.09.2022 (Թարմացված է: 00:16 14.09.2022) ԱՄՆ–ն Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ադրբեջանական գնդակոծությունների զգալի վկայություններ է տեսնում, սակայն ձեռնպահ է մնացել հակամարտության սրման համար այս կամ այն կողմի վրա պատասխանատվություն դնելուց:
«Մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների և հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ։ Սակայն ամենակարևորն այն է, որ երկու կողմերը հայտարարեն ռազմական գործողությունների դադարեցման և լարվածության թուլացման հանձնառության մասին»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:
Նա նաև նշել է` ԱՄՆ–ի իշխանությունը Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար։
«Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում ՝ Ռուսաստանին, կառուցողական կերպով օգտագործել իրենց ազդեցությունը ապաէսկալացիայի համար»,– ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։