00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն. Միրզոյանը` դիվանագետներին

Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը
Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2022
Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը
Բաժանորդագրվել
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է հետևյալ անհապաղ գործողությունները` կրակի ամբողջական դադարեցում, Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր, հայ ռազմագերիների ազատ արձակում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ը կարևորում է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառված կտտանքների, բռնությունների, սպանությունների ու բռնի անհետացումների կրկնությունը:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նախարարն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմական ներխուժման արդյունքում այսօրվա դրությամբ ՀՀ-ն արդեն պաշտոնապես ունի 105 զոհ։ «Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ»,– ասել է նա։
ԱԳ նախարարը օտարերկրյա դիվանագետների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։
«Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժն իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր»,– ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարել էր պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին, նաև բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։
Արարատ Միրզոյանը նկատել է, որ նույն քայլերի տրամաբանությունն է գործել նաև 2020 թվականին 44-օրյա պատերազմին նախորդող շրջանում։
«Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին: Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։ Բնականաբար այս մոտեցումը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է»,– ասել է Միրզոյանը։
Նույնանման պատկեր է, նրա խոսքով, նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։ Միևնույն ժամանակ, ըստ Միրզոյանի, Ադրբեջանը խոչընդոտում է երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։
«Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից», ասել է ԱԳ նախարարը։
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է հետևյալ անհապաղ գործողությունները` կրակի ամբողջական դադարեցում, Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր, հայ ռազմագերիների ազատ արձակում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Լրահոս
0