https://arm.sputniknews.ru/20220914/adrbejann-ajspisvov-artahajtum-e-ir-anbavararvatsutjuny-44-orjaji-ardjunqneric-pashinjan-48278103.html
Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյայի արդյունքներից. Փաշինյան
Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյայի արդյունքներից. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը 3 անկյունաքարային դրույթներ ունի, որոնց դեմ էլ պայքարում է Ադրբեջանը։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T17:33+0400
2022-09-14T17:33+0400
2022-09-14T17:37+0400
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ագրեսիա
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42458970_0:0:1600:901_1920x0_80_0_0_2624ab83231624c01d8a30bdd7161986.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն իր այսօրվա քայլերով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։Նրա խոսքով` եռակողմ հայտարարությունը 3 անկյունաքարային դրույթներ ունի, որոնց դեմ էլ պայքարում է Ադրբեջանը. դրանք են` կա ԼՂ սուբյեկտ, այն ունի շփման գիծ, որի անվտանգությունը երաշխավորում են ՌԴ խաղաղապահները, և Լաչինի միջանցքը, որը ՀՀ–ի և ԼՂ–ի միջև կապ ապահովելու համար է։Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին. վարչապետՀարցին, թե արդյոք կորցրած դիրքերից հետ վերցրել ենք այսօր, Փաշինյանը պատասխանեց.Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանն իր դիրքորոշումներում խճճվել է։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42458970_126:0:1546:1065_1920x0_80_0_0_2a32162cc1307f627d68192fb6aa37f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ագրեսիա, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, հայաստան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ագրեսիա, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, հայաստան
Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյայի արդյունքներից. Փաշինյան
17:33 14.09.2022 (Թարմացված է: 17:37 14.09.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը 3 անկյունաքարային դրույթներ ունի, որոնց դեմ էլ պայքարում է Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն իր այսօրվա քայլերով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։
«Այն, ինչ կասեմ, գուցե շատերին տարօրինակ կթվա, բայց Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից։ Այս համոզմունքը ձևավորվել է նաև բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների հիման վրա։ Ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եռակողմ հայտարարությունը 3 անկյունաքարային դրույթներ ունի, որոնց դեմ էլ պայքարում է Ադրբեջանը. դրանք են` կա ԼՂ սուբյեկտ, այն ունի շփման գիծ, որի անվտանգությունը երաշխավորում են ՌԴ խաղաղապահները, և Լաչինի միջանցքը, որը ՀՀ–ի և ԼՂ–ի միջև կապ ապահովելու համար է։
Հարցին, թե արդյոք կորցրած դիրքերից հետ վերցրել ենք այսօր, Փաշինյանը պատասխանեց.
«Գուցե կոպիտ հնչի, բայց մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ Մեր քաղաքական խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա»։
Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանն իր դիրքորոշումներում խճճվել է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ
սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Վիրավորների թիվ չի հաղորդվում։