https://arm.sputniknews.ru/20220914/adrbejancinery-sjuniqi-marzum-vnasel-en-sisianic-nvoravan-tanvogh-tshanaparhy-48257851.html
Ադրբեջանցիները Սյունիքի մարզում վնասել են Սիսիանից Նորավան տանող ճանապարհը
Ադրբեջանցիները Սյունիքի մարզում վնասել են Սիսիանից Նորավան տանող ճանապարհը
Sputnik Արմենիա
Սյունիքի մարզպետի օգնականը հայտնեց, որ չնայած ճանապարհը վնասվել է, բայց գործում է։ 14.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-14T13:29+0400
2022-09-14T13:29+0400
2022-09-14T14:49+0400
սյունիք
ճանապարհ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կրակոց
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48261208_0:124:1600:1024_1920x0_80_0_0_6e52c19a141a34b3e27f2f5980cf4793.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի կրակոցների հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։Նրա խոսքով` չնայած ճանապարհը վնասվել է, բայց գործում է։«Մեկ ժամ առաջվա տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չունենք»,–ասաց Ավագյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:Այսօր ժամը 8։00–ից ադրբեջանցիները կրկին հրետակոծում են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48261208_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0bf0b99265412620f455b2f55bab895d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, ճանապարհ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, գնդակոծություն
սյունիք, ճանապարհ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, գնդակոծություն
Ադրբեջանցիները Սյունիքի մարզում վնասել են Սիսիանից Նորավան տանող ճանապարհը
13:29 14.09.2022 (Թարմացված է: 14:49 14.09.2022) Սյունիքի մարզպետի օգնականը հայտնեց, որ չնայած ճանապարհը վնասվել է, բայց գործում է։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հակառակորդի կրակոցների հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։
Նրա խոսքով` չնայած ճանապարհը վնասվել է, բայց գործում է։
«Մեկ ժամ առաջվա տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չունենք»,–ասաց Ավագյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։ Վիրավորների թիվ չի հաղորդվում։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Ոոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ
առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով: