https://arm.sputniknews.ru/20220913/voch-bvolvor-erkrnern-en-vor-inqnapashtpanutjan-hamar-patrast-en-zenq-vatsharel-hh-in-pashinjan-48160934.html
Ոչ բոլոր երկրներն են, որ ինքնապաշտպանության համար պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին. Փաշինյան
Ոչ բոլոր երկրներն են, որ ինքնապաշտպանության համար պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T12:27+0400
2022-09-13T12:27+0400
2022-09-13T12:35+0400
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
զենք
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273146_0:167:1600:1067_1920x0_80_0_0_fc214903f17f6790038ffecd752cf512.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե կա՞ արգելք, որ ինքնապաշտպանական նպատակով կարողանանք այլ երկրներից զենքեր ձեռք բերել։Անդրադառնալով տեխնիկական բաղադրիչին` Փաշինյանը նշեց, որ որոշ երկրներ էլ պատրաստ են ՀՀ–ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը։ՀՀ վարչապետը հիշեցրեց` ՀՀ–ն, ցավոք, չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել երկիր։Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273146_0:0:1424:1067_1920x0_80_0_0_47a066d43bfa8c2afe0a129c5a8383a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), զենք, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), զենք, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ոչ բոլոր երկրներն են, որ ինքնապաշտպանության համար պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին. Փաշինյան
12:27 13.09.2022 (Թարմացված է: 12:35 13.09.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե կա՞ արգելք, որ ինքնապաշտպանական նպատակով կարողանանք այլ երկրներից զենքեր ձեռք բերել։
«Զենք ձեռք բերելն ունի 4 բաղադրիչ` ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։ Իսկ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ պատրաստ լինել-չլինելն իր հետևից անվտանգային նոր սպառնալիքներ է ստեղծում։
Անդրադառնալով տեխնիկական բաղադրիչին` Փաշինյանը նշեց, որ որոշ երկրներ էլ պատրաստ են ՀՀ–ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը։
ՀՀ վարչապետը հիշեցրեց` ՀՀ–ն, ցավոք, չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել երկիր։
Հիշեցնենք`
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին
շարունակում է լարված մնալ։