https://arm.sputniknews.ru/20220913/uzhi-kirarumn-anynduneli-enq-hamarum-hapk-qartugharutjan-hajtararutjuny-48168796.html
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը
Sputnik Արմենիա
Նշվում է, որ հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T13:58+0400
2022-09-13T13:58+0400
2022-09-13T14:22+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/81/21248182_0:160:3073:1888_1920x0_80_0_0_6b7aece23007434a4487c96f163c7866.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը` հայ-ադրբեջանական սահմանի կտրուկ սրացման վերաբերյալ հայտարարություն տարածելով։Տեղեկացվում է , որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ:«Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ժամը 9:00-ից սկսած շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,– Հասված է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ:Կազմակերպության քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/81/21248182_170:0:2901:2048_1920x0_80_0_0_e46145535684b1bb1085df4664246f32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը
13:58 13.09.2022 (Թարմացված է: 14:22 13.09.2022) Նշվում է, որ հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը` հայ-ադրբեջանական սահմանի կտրուկ սրացման վերաբերյալ հայտարարություն տարածելով։
«Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի26-ի հայտարարություններում»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է , որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ:
«Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ժամը 9:00-ից սկսած շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,– Հասված է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ:
Կազմակերպության քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ
անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը
հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։