https://arm.sputniknews.ru/20220913/srvats-iravitshaky-chi-khangari-rusac-lezvi-despannery-ksharunaken-dasyntacnery-sjuniqum-48226522.html
Սրված իրավիճակը չի խանգարի. ռուսաց լեզվի դեսպանները կշարունակեն դասընթացները Սյունիքում
Սրված իրավիճակը չի խանգարի. ռուսաց լեզվի դեսպանները կշարունակեն դասընթացները Սյունիքում
Sputnik Արմենիա
Սյունիքյան այցը վաղուց էր ծրագրված, ու, չնայած տարածաշրջանում տիրող ծայրահեղ լարված իրավիճակին, այն չի չեղարկվել։ 13.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-13T20:26+0400
2022-09-13T20:26+0400
2022-09-13T20:27+0400
սյունիք
դպրոց
«ռոսսոտրուդնիչեստվո»
կամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27061014_0:114:1601:1014_1920x0_80_0_0_547f274c954bd14e7578aae6b012f1fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաց լեզվի դեսպանները` Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի կամավորները, որոնք Կապանում են, մտադիր են շարունակել պարապմունքները Սյունիքի մարզում` անկախ հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումից։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը` Ռոսսոտրուդնիչեստվոն։Ռուսաց լեզվի դեսպանները Կապան են մեկնել սեպտեմբերի 12-ին։ Նրանք առաջիկա օրերին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի համակարգող Լյուդմիլա Աղախանյանի հետ նախատեսում են ուսուցողական խաղ–վիկտորինաներ անցկացնել հայկական սահմանամերձ բնակավայրերի դպրոցականների համար։«Այո՛, մի փոքր մտահոգված ենք, բայց կարծում ենք, որ պետք է շարունակենք պարապմունքները։ Արդեն համաձայնեցրել ենք ժամանակացույցը Կապանի դպրոցների տնօրենների հետ։ Այսօր ստիպված էինք դադարեցնել պարապմունքները, բայց հույս ունենք, որ վաղը կշարունակենք»,– ասել է կամավորների խմբի ղեկավար Տատյանա Կուդոյարովան։Սյունիքյան այցը վաղուց էր ծրագրված, ու, չնայած տարածաշրջանում տիրող ծայրահեղ լարված իրավիճակին, այն չի չեղարկվել։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27061014_48:0:1551:1127_1920x0_80_0_0_56dcbb643274d47f100ecb01abf4838c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, դպրոց, «ռոսսոտրուդնիչեստվո», կամավոր
սյունիք, դպրոց, «ռոսսոտրուդնիչեստվո», կամավոր
Սրված իրավիճակը չի խանգարի. ռուսաց լեզվի դեսպանները կշարունակեն դասընթացները Սյունիքում
20:26 13.09.2022 (Թարմացված է: 20:27 13.09.2022) Սյունիքյան այցը վաղուց էր ծրագրված, ու, չնայած տարածաշրջանում տիրող ծայրահեղ լարված իրավիճակին, այն չի չեղարկվել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաց լեզվի դեսպանները` Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի կամավորները, որոնք Կապանում են, մտադիր են շարունակել պարապմունքները Սյունիքի մարզում` անկախ հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումից։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տունը` Ռոսսոտրուդնիչեստվոն։
Ռուսաց լեզվի դեսպանները Կապան են մեկնել սեպտեմբերի 12-ին։ Նրանք առաջիկա օրերին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի համակարգող Լյուդմիլա Աղախանյանի հետ նախատեսում են ուսուցողական խաղ–վիկտորինաներ անցկացնել հայկական սահմանամերձ բնակավայրերի դպրոցականների համար։
«Այո՛, մի փոքր մտահոգված ենք, բայց կարծում ենք, որ պետք է շարունակենք պարապմունքները։ Արդեն համաձայնեցրել ենք ժամանակացույցը Կապանի դպրոցների տնօրենների հետ։ Այսօր ստիպված էինք դադարեցնել պարապմունքները, բայց հույս ունենք, որ վաղը կշարունակենք»,– ասել է կամավորների խմբի ղեկավար Տատյանա Կուդոյարովան։
Սյունիքյան այցը վաղուց էր ծրագրված, ու, չնայած տարածաշրջանում տիրող ծայրահեղ լարված իրավիճակին, այն չի չեղարկվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ
հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։