Ռազմական կցորդները հավաքվել են ՊՆ-ում․ ներկայացվել են իրավիճակն ու ձեռնարկված քայլերը
05:04 13.09.2022 (Թարմացված է: 09:09 13.09.2022)
© Photo : official site of MoD of RAՌազմական կցորդները հավաքվել են ՊՆ-ում
Ռազմական կցորդները հավաքվել են ՊՆ-ում
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
© Photo : official site of MoD of RAՌազմական կցորդները հավաքվել են ՊՆ-ում
Ռազմական կցորդները հավաքվել են ՊՆ-ում
© Photo : official site of MoD of RA
Նշվում է, որ այսօր ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են ռազմական կցորդների հետ։
«Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Ընդգծվել է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ հատուկ շեշտվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
© Photo : official site of MoD of RAՌազմական կցորդները հավաքվել են ՊՆ-ում
Ռազմական կցորդները հավաքվել են ՊՆ-ում
© Photo : official site of MoD of RA