00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքը. ԿԽՄԿ

© Sputnik / David GalstyanԿԽՄԿ–ի ներկայացուցիչներ
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներ - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներ
Բաժանորդագրվել
ԿԽՄԿ–ն պատրաստ է աջակցել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին 2022 թ. սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների ակտիվացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։
ԿԽՄԿ-ի հայտարարությունում նշվում է, որ ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքների հասանելիությունը։
ԿԽՄԿ գործառնությունների գծով ղեկավար Մարտին Շյուպը նշել է, թե ռազմական գործողություններ իրականացնելիս անհրաժեշտ է ձեռնարկել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները։ Դա Ժնևի կոնվենցիաները ստորագրած բոլոր կողմերի պարտավորությունն է։
«Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին աջակցելու մեր հանձնառությունը։ Բացի այդ, պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ, օրինակ` այցելել ազատազրկված անձանց, եթե այդպիսիք կան, իսկ կողմերի փոխհամաձայնության դեպքում՝ նաև նպաստել նրանց հայրենադարձմանը։ Պատրաստ ենք աջակցել նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում»,– նշում է ԿԽՄԿ–ն։
Կոմիտեն կողմերին հիշեցնում է, որ պետք է տարբերակել քաղաքացիական անձանց և մարտական գործողությունների մասնակիցներին: Պետք է նաև զերծ մնալ քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես բժշկական հաստատություններն ու անձնակազմը թիրախավորելուց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Լրահոս
0