00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Պուտինը ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար. Պեսկով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկովը
Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` Հայաստանի սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջանքեր է գործադրում Հայաստանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության դերը, անձամբ Պուտինի դերը: Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար: Այդ ջանքերը շարունակվում են»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի հիմքով լուրջ փորձագիտական աշխատանք է
«Այսօր երեկոյան հեռախոսազրույց է եղել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տեղի ունեցած զրույցին համահունչ այժմ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ավելին չեմ կարող ասել։ Երբ մենք ստանանք այս աշխատանքի արդյունքները, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հնարավոր դերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի դեէսկալացիայի հարցում, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխատանքներ են ընթանում։ Միաժամանակ նա որևէ կոնկրետ բան չի ցանկացել հայտնել։
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Լրահոս
0